Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

15 մարտի 2023 թ. N 744-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Արաբկիրի 27-րդ փողոցն անվանակոչել հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանի անվամբ` «Մարո Մարգարյան փողոց»:

2. Երևան քաղաքի Արաբկիրի 41-րդ փողոցն անվանակոչել բանաստեղծուհի, հասարակական գործիչ Արմենուհի Տիգրանյանի անվամբ` «Արմենուհի Տիգրանյան փողոց»:

3. Երևան քաղաքի Արաբկիրի 53-րդ փողոցն անվանակոչել հայ արձակագիր, բանաստեղծուհի Էլեն Բյուզանդի անվամբ` «Էլեն Բյուզանդի փողոց»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հր. ՍարգսՅԱՆ

2023 թ. մարտի 15

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մարտի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։