Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՐՏԱՇԱՏ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2023 թվականի N 380-Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՐՏԱՇԱՏ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքի 22-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացված, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և «Ջրվեժ-Ձորաղբյուր» ջրօգտագործողների ընկերությանը պետական ոռոգման համակարգեր ու գույք անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու մասին» N 1054-Ա որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով «Ջրվեժ-Ձորաղբյուր» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով փոխանցված Հացավանի պոմպակայանից առանձնացված պոմպակայանի շենքը և ջրապատնեշ հանգույցը հետ վերցնել և 5673606 դրամ հաշվեկշռային արժեքով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությանը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման, պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման, հանձնման-ընդունման, ինչպես նաև հետ վերցվող գույքի մասով անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրում համապատասխան փոփոխության կատարումը:

3. Սույն որոշումից բխող անհրաժեշտ ծախսերը (պետական տուրքերը, նոտարական ծախսերը, գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը և այլն) համապատասխանաբար կատարել «Կոտայք» և «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունների միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ

Երևան

23.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

մարտի 23-ի N 380-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԱՐՏԱՇԱՏ» ՋՕԸ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքային համարը Անվանումը Համախառն հաշվեկշռային արժեքը (դրամ)

Հացավանի պոմպակայան

1. 01021 Պոմպակայանի շենք (քարե) 5106755

2. 01025 Պոմպակայանի ջրապատնեշ հանգույց (մոտ 134 խոր. մ բետոնե) 566851

Ընդամենը 5673606

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

23.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։