«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 փետրվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 10318067
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
19 փետրվարի 2018 թ.
ք. Երևան N 132-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 1-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը.
Հրամայում եմ`
1. Սահմանել չափման միջոցների ստուգաչափման աշխատանքների վճարման գները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցների փորձաքննության արժեքը 200 դրամ է:
(2-րդ կետը խմբ. 30.07.18 N 591-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի «Չափման միջոցների ստուգաչափման աշխատանքների վճարման գները սահմանելու մասին» N 1-Ն հրամանը:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին:
(4-րդ կետը փոփ. 30.07.18 N 591-Ն, 14.01.21 N 17-Ն, 20.03.23 N 529-Ն)
Ս. Կարայան
Հավելված
ՀՀ տնտեսական զարգացման և
ներդրումների նախարարի 2018 թվականի
փետրվարի 19-ի N 132-Ն հրամանի
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳՆԵՐ
(վերնագիրը խմբ. 14.01.21 N 17-Ն)
NN
ը/կ Չափման միջոցի անվանումը Արժեքը, ՀՀ դրամ (առանց ԱԱՀ)
1 2 3
1. Էլեկտրամագնիսական և ուլտրաձայնային հոսքաչափ, ծախսաչափ 15000
2. Հեղուկի և գազի ծախսի և հոսքի որոշման սարքեր, ջրի հաշվիչ
Ջրի հաշվիչներ մինչև 20 մմ պայմ. անցումով 300
Ջրի հաշվիչներ 25 մմ և բարձր պայմ. անցումով 2500
Հոսքաչափեր 5000
Ջերմային հաշվիչ 12000
Ջրի հաշվիչների ստուգաչափման կայանք 25000
3. Հեղուկ նավթամթերքի հաշվիչ 5000
4. Բնական գազի հաշվիչ
Գազի կենցաղային հաշվիչ 500
Գազի ծավալային մեմբրանային հաշվիչ 10 մ.3/ժ ≤ Gանվ ≤ 25 մ.3/ժ 1000
Գազի ծավալային մեմբրանային հաշվիչ 40 մ.3/ժ ≤ Gանվ ≤ 160 մ.3/ժ 1500
Գազի ռոտացիոն հաշվիչ 8000
Գազի տուրբինային հաշվիչ 8000
Ծավալի մեծության կերպափոխիչ 10000
Էլեկտրոնային ծախսաչափ «Արմֆլոու», «Սուպերֆլոու», Ֆլոբուսս» 32000
Գազի հաշվիչների ստուգաչափման կայանք 25000
Գազի և հեղուկի ծախսաչափային հանգույցներ 25000
5. Կշեռք
Կշեռք տեխնիկական 3000
Կշեռք էլեկտրոնային կշռի, գնի, արժեքի գրառմամբ (տիրույթը մինչև 60 կգ) 4000
Կշեռքր տորսիոն 4500
Կշեռք ապրանքային (տիրույթը 60 կգ-ից ավել), բաժնեկշեռք 8000
Կշեռք լաբորատոր (անալիտիկ, էլեկտրոնային) 10000
Կշեռք էլեկտրոնային (տիրույթը 60- 150 կգ) 10000
Կշեռք էլեկտրոնային (տիրույթը 150-1500 կգ) 15000
Կշեռք էլեկտրոնային (տիրույթը 1500 կգ- ից ավել) 20 000
Կշեռք (ավտոմոբիլային, ամբարձիչային, վագոնային) 35000
6. Ավտոմոբիլային սակաչափիչ 2000
7. Նավթամթերքի բաշխիչ աշտարակ (1 խողովակ) 5000
8. Գազաբաշխիչ աշտարակ (բարձր ճնշման բնական գազ) 1խողովակ 18000
9. Չափման համար նախատեսված ծավալային տարաներ
Տարողությունը մինչև 10 մ.3, ամեն 1 մ.3 գինը 3000
Տարողությունը 10 մ.3-ից ավել, ամեն ավել 1 մ.3 գինը 5000
Մետաղյա չափանոթ, ծավալը V ≤ 10 դմ.3 16800
Մետաղյա չափանոթ, ծավալը 10 դմ.3 ≤V ≤500 դմ.3 25000
Պիկնոմետր, հոսքագծի ծավալաչափ 5000
Չափաբաժակներ, ծավալը ≤ 1 դմ.3 1500
Ծավալաչափեր 1դմ.3 ≤V ≤ 10 դմ.3, 1դմ.3- -ից ամեն ավել 1 դմ.3 գինը 1000
10. Էլեկտրական էներգիայի հաշվիչ
Միաֆազ հաշվիչ 400
Եռաֆազ հաշվիչ 600
Էլեկտրական հաշվիչների ստուգաչափման կայանք 25000
11. Հոսանքի տրանսֆորմատոր 2000
12. Լարման տրանսֆորմատոր 2000
13. Հեղուկ ածխաջրածնային գազի բացթողման հաշվիչ (1 խողովակ) 18000
14. Երկարության չափման միջոց
Երկարության վերջավոր չափեր 0.1-100 մմ 1 հատի համար 1200
Նրբագծային երկարության չափեր (մետր-համեմատիչ) 2000
Չափերիզ մետաղյա 3000
Գլանաձողային մետրեր նավթամթերքի չափման 4500
Մանրաչափ 2000
15. Անալիզատոր
բժշկական, բիոլոգիական 15000
ՊՇՌ 35000
ռենտգեն ֆլյուրոսցենտային 35000
16. Թրթռաչափ 15000
17. Պոլյարոգրաֆ 17000
18. Ռադիոմետր 13000
19. Տոնոմետր 1000
20. Էլեկտրակարդիոգրաֆ 9000
21. Էլեկտրամիոգրաֆ 12000
22. Էլեկտրաէնցեֆալոգրաֆ 12000
23. Պուլսօքսիմետր 4000
24. Ուրինոմետր 7500
25. Սպեկտրաֆոտոմետր 15000
26. Լսողական առանձնահատկությունների որոշմանն ուղղված չափման միջոց 13500
27. Խոնավաչափ 5500
28. Սպեկտրաչափական սարքավորում
մասսպեկտրոմետր 29000
Ալֆա, բետա, գամմա, սպեկտրոմետր 35000
29. Ռոտամետր 4000
30. Ֆոտոկոլորիմետր 7500
31. Անեմոմետր 5000
32. Շաքարաչափ 7500
33. Սպիրտաչափ 6000
34. Կշռաքար, կշռաքարերի հավաքածու
Կշռաքար՝ E2 դասի 1մգ-1 կգ, 1 հատը 10000
Կշռաքար՝ F1 դասի 1 մգ-1 կգ, 1 հատը 5000
Կշռաքար՝ F2 դասի 1 մգ-1կգ, 1 հատը 2500
Կշռաքար՝ M1 դասի 1 մգ-1 կգ, 1 հատը 2000
Կշռաքար՝ M2 դասի 1 մգ-1 կգ, 1 հատը 1500
Կշռաքար՝ M2, M3 դասի 20 կգ, 1 հատը 1000
Կշռաքար՝ E2 դասի 1-20 կգ, 1 հատը 25000
Կշռաքար՝ F1 դասի 1 -20 կգ, 1 հատը 8000
Կշռաքար՝ F2, M1, M2 դասի 1-20 կգ, 1 հատը 4000
Կշռաքար՝ M1, M2, M3 դասի 20-500 կգ, 1 հատը 10000
Կշռաքար՝ M1, M2, M3 դասի 500-1000 կգ, 1 հատը 15000
Կշռաքար՝ M1, M2, M3 դասի 1000 -2000 կգ, 1 հատը 25000
կշռաքարերի հավաքածու (9 հատ) M2 դասի 9000
կշռաքարերի հավաքածու (12 հատ) M2 դասի 12000
կշռաքարերի հավաքած M3 դասի 4000
35. Համակարգչային սպիրոգրաֆ 13000
36. Կաթոցիկ և դոզատոր 4700
37. Դոզիմետր 5500
38. Ասպիրատոր 3000
39. Կարդիոմոնիտոր (հոլտեր մոնիթորինգ սարք) 15000
40. Հոսքաչափ ռոտամետր 5000
41. Հոսանքի ուժի և լարման չափման միջոց 3500
42. Օդի, ջրի և հողի անալիզատորներ 14000
43. pH-մետր 8000
44. Իոնաչափ 8500
45. Նիտրատոմեր 8000
46. Պղտորաչափ /նեֆելամետր 8500
47. Համընդհանուր շարժական համակարգի ալեհավաքներ 23000
48. Ալֆա - ճառագայթային աղբյուր 21000
49. Բետա - ճառագայթային աղբյուր 21000
50. Գամմա - ճառագայթային աղբյուր 35000
51. Հողանցման դիմադրության չափման միջոց 4000
52. Գեոդեզիական և տեղագրական չափման միջոցներ ու սարքեր
Թեոդոլիտ 35000
Նիվելիր 25000
53. Ուլտրաձայնային հաստաչափ 8 000
54. Նյութերի և իրերի ֆիզիկամեխանիկական և ֆիզիկաքիմիական բնութագրերի որոշման չափման միջոցներ և սարքեր 12000
55. Արագաչափ 5000
56. Ալկոմետր 8000
57. Գազի անալիզատոր (1 կոմպոնենտի համար) 10000
58. Այրվող և թունավոր նյութերի տվիչ-ազդանշանիչներ
Էլեկտրոնային, չափման ֆունկցիայով և տեսահարթակով (1 կոմպոնենտի համար) 10000
Ներտնային տվիչ ազդանշանիչներ 300
59. Տրանսպորտային միջոցի արտաքին աղմուկի թույլատրելի մակարդակը չափող սարք 15000
60. Ծխաչափ 9000
61. Լուսաթափանցելիության չափման միջոց 5500
62. Տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքերի լույսի ուժգնությունը չափող սարք 8000
63. Տախոգրաֆ 5000
64. Քրոմատոգրաֆ 23000
65. Խտաչափ / Դենսիտոմետր 14000
66. Չափող մանրադիտակ
Հաշվանքային մանրադիտակ 5000
Գործիքաշինական մանրադիտակ 10000
67. Լյուքսմետր 8000
68. Էլեկտրոնային հեռաչափ 15000
69. Սպեկտրոմետր ( օպտիկական, լյումինիսցենտ) 17000
70. Պոլիմերային ծածկույթների հաստաչափ 10000
71. Ձողակարկին 2000
72. Գնդակի արագությունը չափող սարք 15000
73. Աղմկաչափ 14000
74. Ջրի մուլտիանալիզատոր 15000
75. Ատոմային-աբսորբցիոն սպեկտրոֆոտոմետր 22000
76. Կոնդուկտոմետր 2000
77. Ռեֆրակտոմետր 7500
78. Խտաչափերի լրակազմ , խտաչափ (1 հատը)
խտաչափերի լրակազմ 0.05 -0.001 գ/սմ.3 բաժանքով 3000
խտաչափ 0,0005-0,0002 գ/սմ.3 բաժանքով 10000
խտաչափ 0,0001 գ/սմ3 և փոքր բաժանքով 14000
79. Երկրաչափական մեծությունների չափման միջոցներ 5000
80. Մեխանիկական մեծությունների չափման միջոցներ
Կարծրաչափ 6000
Ընդհանուր նշանակության զսպանակային ուժաչափ 6000
Նմուշային ուժաչափ 12000
Ոլորման մոմենտի չափիչ սարք 7000
ՈՒժաչափական մեքենա 11500
81. Նյութերի ծախսի, հոսքի, մակարդակի և ծավալի պարամետրերի չափման միջոցներ 10000
82. Ճնշման և վակուումի չափման միջոցներ
Տեխնիկական, կոնտակտային մանոմետրեր 1000
Մանոմետր վակուումաչափ /նմուշային 1000/3400
Թվային մանոմետր 9000
Մանոմետր դիֆերենցիալ 4000
Ճնշման փոխակերպիչ 7500
Բարոմետր 25000
83. Ջերմաֆիզիկական մեծությունների չափման միջոցներ
Ջերմաչափ 1-0, 5.0C բաժանքով, դրական տիրույթ / և բացասական տիրույթ 3000/4500
Ջերմաչափ 0,5-02.0C բաժանքով (դրական տիրույթ) / և բացասական տիրույթ 4000/6000
Ջերմաչափ 0,2-0,1.0C բաժանքով , դրական տիրույթ և/բացասական տիրույթ 5000/7500
Ջերմաչափ 0,1-0,05.0C բաժանքով դրական տիրույթ և/բացասական տիրույթ 7500/10000
Ջերմաչափ 0,05-0,01.0C բաժանքով, 15000
Ջերմաչափ 0,01-0,001.0C բաժանքով 20 000
Բժշկական ինֆրակարմիր ջերմաչափ 3500
Ինֆրակարմիր ջերմաչափ 10000
84. Ժամանակի և հաճախականության չափման միջոցներ 4000
85. Էլեկտրական և մագնիսական մեծությունների չափման միջոցներ 17000
86. Ռադիոտեխնիկական և ռադիոէլեկտրոնային չափման միջոցներ 15000
87. Նյութերի ֆիզիկաքիմիական բաղադրության և հատկության չափման միջոցներ 12000
88. Օպտիկաֆիզիկական չափման միջոցներ 10000
89. Ակուստիկ մեծությունների չափման միջոցներ 10000
90․ Հեմոդիալիզի սարք 25000
(հավելվածը խմբ. 30.07.18 N 591-Ն, փոփ. 19.12.18 N 1121-Ն, լրաց. 10.07.19 N 528-Ն, փոփ. 28.11.19 N 1504-Ն, խմբ. 14.01.21 N 17-Ն, լրաց. 20.03.23 N 529-Ն)