Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 89 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

5 մարտի 2002 թվականի թիվ 61

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 89 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՑ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի հունիսի 1-ի թիվ 89 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներից ավանդների ներգրավման կարգում» կատարել հետևյալ փոփոխությունը.

- կարգի 4.4 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.4. Ավանդային պայմանագրի տոկոսադրույքը վերանայվում է եռամսյակը մեկ անգամ և հավասարեցվում ՀՀ ԿԲ խորհրդի հաստատած` եռամսյակի առաջին օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքին: Ընդ որում, տոկոսադրույքի փոփոխությունը կատարվում է եռամսյակի առաջին օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքը հաստատող ՀՀ ԿԲ խորհրդի որոշման հիման վրա:

Ավանդային տոկոսադրույքը կարող է վերանայվել նաև ըստ անհրաժեշտության` ելնելով ֆինանսական շուկայում տիրող իրավիճակից: Ընդ որում, տոկոսադրույքի փոփոխությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման պահից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։