Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2002-09-03-ից մինչև 2007-02-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-02-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

2 օգոստոսի 2002 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05002141

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

23 հուլիսի 2002 թ.

ք. Երևան N 245-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման և սահմանման կարգը»` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» թիվ 216 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյան

2002 թ. հուլիսի 25

Երևան

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2002 թվականի հուլիսի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կենտրոնական բանկի կողմից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՄԱՆ

Կ Ա Ր Գ

1. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա 1-ից 8-ը ընկած ժամանակահատվածում` հաշվարկման օրվան նախորդող հինգ շաբաթների ընթացքում` Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանցից Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված 30-360-օրյա ժամկետայնության ավանդների և նրանց Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով տրամադրված 30-360-օրյա ժամկետայնության վարկերի տոկոսադրույքների և ծավալների վերաբերյալ տվյալների հիման վրա: Բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մայիսի 31-ի թիվ 146 որոշմամբ հաստատված «Նախորդող շաբաթվա ընթացքում ներգրավված և տեղաբաշխված միջոցների միջին տոկոսադրույքների վերաբերյալ» ձև 17 շաբաթական հաշվետվությունները:

2. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը հաշվարկվում է 30, 60, 90, 180 և 360-օրյա ժամկետով Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի տոկոսադրույքները 360-օրյա ժամկետի համար վերահաշվարկման (էֆեկտիվ տոկոսադրույքի հաշվարկման սկզբունքով) և համապատասխան ծավալներով կշռման միջոցով,

Iվերահաշվարկված = [(1+ it/100 *t/360)360/t -1] * 100

որտեղ`

I վերահաշվարկված-ը վերահաշվարկված տոկոսադրույքն է` 360-օրյա ժամկետի համար,

t-ն` տրամադրված վարկերի կամ ներգրավված ավանդների ժամկետայնությունը,

Iհաշվարկային= n

∑ (Ij, վերահաշվարկված * Vj)

j=1

n

j=1 Vj

it-ն` տրամադրված վարկերի կամ ներգրավված ավանդների անվանական տոկոսադրույքը t ժամկետայնության համար,

Iհաշվարկային-ը բանկային տոկոսի հաշվարկային դրույքն է,

Ij, վերահաշվարկված-ը j-րդ գործարքի վերահաշվարկված տոկոսադրույքն է,

Vj-ն` j-րդ գործարքի ծավալը,

n-ը` հաշվարկում ընդգրկված գործարքների քանակը:

3. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով տրամադրված այն վարկերն ու ներգրավված ավանդները, որոնց 360-օրյա ժամկետի համար վերահաշվարկված տոկոսադրույքները շեղվում են հաշվարկման ժամանակահատվածի տվյալների հիման վրա 360-օրյա ժամկետի համար վերահաշվարկված տոկոսադրույքներով հաշվարկված` իրենց կշռված միջիններից 50% և ավելի չափով:

4. Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։