Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2023 թվականի N 475-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2023 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N 1520-Ն որոշման հավելվածի N 1 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ

Երևան

06.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 6-ի N 475-Ն որոշման

«Աղյուսակ N 1

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ, ԼՃԻ ԱՓԻՑ ՈՐՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՈՐԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

NN

ը/կ Ձկան տեսակը Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը (տոննա) Ձկնորսության համար թույլատրելի քաշը և արդյունագործական չափը (ծնոտից մինչև պոչային լողակի կտրվածքը) միավորի համար

(գրամ/սանտիմետր) Նախաձվադրային- ձվադրման ժամանակահատվածը

1. Սիգ 300 400/30 ոչ պակաս նոյեմբերի 15-հունվարի 20

2 2023 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել:

Ընդհանուր պահանջներ

3. Սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա:

4. Սիգի արդյունագործական որսն իրականացվում է սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից մեքենայական կամ ձեռքի միջոցով արտադրված հանգուցային ձկնորսական դնովի ուռկաններով (ցանցերով), որոնց թելի տրամագիծը 0.5 մմ-ից ավելի է, իսկ ցանցավանդակի չափը 80 մմ-ից ավելի (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից ավելի):

5. Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը:

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

06.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 ապրիլի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։