Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2023 թվականի N 495-Ն

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ:

2. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 2715 քաղաքացու, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

3. Սահմանել, որ՝

1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.

2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով.

3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով՝

ա. 2023 թվականի մայիսի 2-26-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 380 քաղաքացի, որոնցից 334-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 19-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

բ. 2023 թվականի մայիսի 16-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 380 քաղաքացի, որոնցից 334-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 19-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

գ. 2023 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 24-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 716 քաղաքացի, որոնցից 641-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 34-ը` ավագ ենթասպայական կազմի, 41-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

դ. 2023 թվականի հունիսի 6-30-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 889 քաղաքացի, որոնցից 801-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 37-ը` ավագ ենթասպայական կազմի, 51-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

ե. 2023 թվականի հունիսի 12-ից մինչև հուլիսի 6-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 350 քաղաքացի, որոնցից 321-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ը` ավագ ենթասպայական կազմի, 14-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

4. Վարժական հավաքների ապահովման համար, 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 278 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով՝ համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ

Երևան

07.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 6-ի N 495-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN

ը/կ Ըստ վարժական հավաքների փուլերի Տրանսպորտային միջոցը (քանակը (միավոր) Ծանոթություն

ընդամենը մարդատար (ՈՒԱԶ մակնիշի և դրա մոդիֆիկա- ցիաների) կողային

անձնա-կազմի տեղա-փոխման համար

(ԳԱԶ, Զիլ,

Ուրալ, Կամազ մակնիշի և դրա

մոդիֆիկա-

ցիաների) կողային ոչ պակաս 5 տոննայից (ԳԱԶ, Զիլ,

Ուրալ, Կամազ մակնիշի և դրա մոդիֆիկա- ցիաների) ուղևորա-տար ավտոբուս բարձր անցանելիու- թյամբ

(ՈՒԱԶ, ԿԱՎԶ, ՊԱԶ) սանիտա- րական (Ռաֆ, Գազել) ճանապարհաշի- նարարական (անվավոր բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատա-

փորներ)

1. 2023

թվականի մայիսի

2-26-ը 49 1 19 10 2 3 14 յուրաքանչյուր տրանսպորտա-

յին միջոցի

ներգրավումը ոչ

ավելի, քան 7

օրացուցային օր ժամկետով,

բացառությամբ

ճանապարհա-

շինարարական

տրանսպորտա-

յին միջոցների,

որոնց

ներգրավումը ոչ

ավելի, քան 25

օրացուցային օր ժամկետով

2. 2023

թվականի

մայիսի

16-ից

մինչև հունիսի

9-ը 49 1 19 10 2 3 14

3. 2023

թվականի

մայիսի

31-ից

մինչև հունիսի

24-ը 71 2 35 14 2 5 13

4. 2023

թվականի

հունիսի

6-ից

մինչև 30-ը 73 2 37 15 2 4 13

5. 2023

թվականի

հունիսի

12-ից

մինչև հուլիսի

6-ը 36 1 16 4 - 2 13

Ընդամենը 278 7 126 53 8 17 67

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

07.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։