«Վավերացնում եմ» Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան «30» օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2003 թվականի N 1054-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՋՐՎԵԺ-ՁՈՐԱՂԲՅՈՒՐ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 409274,024 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերն ու 6192,415 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առաջացող ավելացված արժեքի հարկի չափով նվազեցնել «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
բ) 15-օրյա ժամկետում` սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերը և գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ջրվեժ-Ձորաղբյուր» ջրօգտագործողների ընկերությանը.
գ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 07 ենթախմբի «07. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծրագրով նախատեսված սուբսիդիայից «Ջրվեժ-Ձորաղբյուր» ջրօգտագործողների ընկերությանը կատարել համապատասխան մասհանումներ.
դ) իրականացնել հսկողություն (վերահսկողություն) «Ջրվեժ-Ձորաղբյուր» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ճշտել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. օգոստոսի 28
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 14-ի N 1054-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները Հաշվեկշռային արժեքը (դրամ)
I. Ոռոգման համակարգեր
1. Քանաքեռի հեռացնող ջրանցք 64167937
2. Ողջաբերդի պոմպակայան 39851247
3. Առինջի պոմպակայան 794551
4. Ձորաղբյուրի պոմպակայան 105691423
5. Ողջաբերդի խորքային հոր 1866580
6. Զովքի խորքային հոր 110687005
7. Զովքի N 2 պոմպակայան 24913413
8. Հացավանի պոմպակայան 17131314
9. Գեղադիրի պոմպակայան 44170554
ընդամենը 409274024
II. Գույք
1. Ռադիոկայան «ԱԼԵՆԿՕ ԴՌ 140» 57179
2. Ռադիոկայան «Քենվուդ ՍԿ-278» 50710
3. Ռադիոկայան` ձեռքի (գերկարճալիք) 30283
4. Ռադիոկայան ձեռքի (գերկարճալիք) 58753
5. Ռադիոկայան` ձեռքի (գերկարճալիք, 6 հատ) 1027602
6 Անտենա բազային «ARX-2B» 171267
7. Մալուխ (տեղադրված անտենայի համար) 248306
8 Էլեկտրական սարք՝ սնուցող և լիցքավորող 41384
9. Մարտկոց 20692
10. Համակարգիչ «PENTIUM 3» 20693
11. Համակարգիչ տպիչ «EPSON EPL - 5700 L» 255112
12. Երկտարիֆ եռաֆազ հաշվիչ 59668
13. Գնացուցակի գիրք 7955
14. Երկտարիֆ եռաֆազ հաշվիչ (7 հատ) 1010000
15. Երկտարիֆ եռաֆազ հաշվիչ 144500
16. Էքսկավատոր «Բելառուս ԷՕ-2621», Վ-3 756274
17. Ավտոմեքենա «Վոլգա» ԳԱԶ 24-01» 76359
18. Ավտոմեքենա «ԳԱԶ 53-12» 46079
19. Ավտոմեքենա «ԻՖԱ» 112859
20. Ավտոմեքենա «Նիվա - 21213» 2141242
ընդամենը 6192415
Ընդամենը 415466438
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան