Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ««ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ, ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

30 մարտի 2023 թ. N 435-Ա/2

««ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ, ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածով, հիմք ընդունելով ««Հայբուսակ» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. ««Հայբուսակ» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2022 թվականի հունիսի 28-ին տրված տարրական (ընդհանուր) հանրակրթական ծրագրի սերիա Ա N 1289 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. ««Հայբուսակ» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2022 թվականի հունիսի 28-ին տրված հիմնական (ընդհանուր) հանրակրթական ծրագրի սերիա Ա N 1210 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. ««Հայբուսակ» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2022 թվականի հունիսի 28-ին տրված միջնակարգ (ընդհանուր) հանրակրթական ծրագրի սերիա Ա N 0968 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

4. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Արշակյանին:

5. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյան:

Նախարար` Ժ. Անդրեասյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։