Գլուխ 3 · ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 9. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հոդված 9. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության ուսումնասիրության խնդիրներն են`
ա) ֆլորայի և բուսականության վիճակի վերաբերյալ համակարգված տեղեկատվության բազայի ստեղծում.
բ) պետական մոնիտորինգի կազմակերպում.
գ) պետական հաշվառման իրականացում և պետական կադաստրի վարում.
դ) բուսական աշխարհի պահպանության և պաշտպանության ձևերի ու մեթոդների մշակում.
ե) բուսական պաշարների օգտագործման ձևերի ու մեթոդների մշակում.
զ) հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի ու համակեցությունների վերարտադրության իրականացում: