Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-07-ից մինչև 2023-04-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 22. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ և ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

գործել է մինչև 2023-04-14Բացել ARLIS-ում

Հոդված 22. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ և ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պետական սեփականություն համարվող օբյեկտների օգտագործումն արդյունագործական (ոչ տնային) նպատակով վճարովի է և համարվում է լիցենզավորված գործունեություն:

Գյուղատնտեսական նպատակով օգտագործման համար լիցենզիա տրվում է հողի սեփականատիրոջը, որն օգտագործողի (վարձակալի) հետ կնքում է պայմանագիր, որում նշվում են օգտագործման ժամկետները, կարգը, նորմերը և վճարի չափը:

Օգտագործումը կատարվում է լիցենզիայի և պայմանագրի հիման վրա:

Լիցենզիաները տալիս է բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմինը:

Պայմանագիրը, լիցենզիայի առկայության դեպքում, բուսական աշխարհի օբյեկտներն օգտագործողը կնքում է հողի սեփականատիրոջ կամ հողն օգտագործողի հետ:

Լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Լիցենզիաների համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։