Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-11-28-ից մինչև 2008-06-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 30. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2008-06-14Բացել ARLIS-ում

Հոդված 30. ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բուսական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրականացնող պաշտոնատար անձ է համարվում Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի տեսչական անձնակազմի աշխատողը:

Բուսական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրականացնող պաշտոնատար անձն իրավունք ունի`

ա) կրել սահմանված կարգի համազգեստ.

բ) ծառայողական պարտականությունները կատարելիս կրել հրազեն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) բուսական աշխարհի մասին օրենսդրության խախտման համար իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ կազմել արձանագրություն, նրանց ենթարկել վարչական տույժերի, միջոցներ ձեռնարկել պատճառված վնասը վերականգնելու նպատակով.

դ) խախտումների դեպքում նախապատրաստել նյութեր և դրանք, համապատասխան ընթացք տալու նպատակով, ներկայացնել իրավապահ մարմիններ:

Բուսական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրականացնող պաշտոնական անձը պարտավոր է բուսական աշխարհի պահպանության, օգտագործման և վերարտադրության վերաբերյալ ստուգումներ կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բուսական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրականացնող պաշտոնատար անձը ենթակա է պարտադիր պետական ապահովագրության: Պարտադիր պետական ապահովագրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պետական մարմինները պարտավոր են անհրաժեշտ օժանդակություն ցույց տալ ծառայողական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։