Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԹԻՎ 88 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

27 դեկտեմբերի 2002 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05002408

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 դեկտեմբերի 2002 թ. N 388-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԹԻՎ 88 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի ««Հայաստանի Հանրապետությունում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ը հաստատելու մասին» թիվ 88 որոշմամբ հաստատված կանոնակարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

ա) կանոն 7-ի 7.3 կետում «բանկային փոխանցումների» բառերը փոխարինել «բանկի կամ դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ունեցող անձի» բառերով.

բ) կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1 կանոնով`

«ԿԱՆՈՆ 8.1. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

Վարկային կազմակերպությունները կարող են իրենց կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներից կամ ոչ ռեզիդենտներից ներգրավել Հայաստանի Հանրապետության արժույթով կամ արտարժույթով փոխառություններ և (կամ) կնքել նմանատիպ գործարքներ, բացառությամբ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերի».

գ) կանոն 12-ի 12.1 կետում «բանկերի» բառից հետո լրացնել «վարկային կազմակերպությունների» բառերը.

դ) կանոն 13-ից հանել 13.2, 13.3 և 13.4 կետերը.

ե) կանոն 14-ի 14.3 կետում «Բանկերը» բառից հետո լրացնել «վարկային կազմակերպությունները» բառերը:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյան

2002 թ. դեկտեմբերի 11ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։