ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2023 թվականի
ք. Երևան թիվ 18-Ա
«ԻՔՍ-ԹԻՎԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ԻՔՍ-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության թիվ 255 լիցենզիան վերաձևակերպելու մասին 2023 թվականի ապրիլի 12-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «ԻՔՍ-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հայտը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել 2018 թվականի ապրիլի 9-ին տրամադրված թիվ 255 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՔՍ-ԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ Տ. ՀԱԿՈԲՅԱՆ
2023 թ. ապրիլի 17
ք. Երևան