ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 146-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը`
1) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատություններին անհատույց հանձնելու նպատակով ուղարկված ուռուցքային հիվանդություններով հիվանդների համար նախատեսված պարագաները և տակդիրները՝ 21 տեղ, 141 կգ ընդհանուր քաշով, 2,445 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 350 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի (Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն).
2) Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի կողմից ուղարկված էլեկտրամատակարարման միավորները և ամրագրող շրջանակները՝ 18 տեղ, 2600 կգ ընդհանուր քաշով, 40,500 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ և 22 տեղ, 3,600 կգ ընդհանուր քաշով, 49,500 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ (փոխադրման ծախսերը կազմել են 10,610 եվրոյին համարժեք դրամ, բեռների և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն):
(1-ին կետը խմբ. 18.04.23 N 295-Ա)
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
28.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 146-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ
Բեռի անվանումը
NN
ը/կ Անվանումը Քանակը (հատ) Երկիրը Միավորի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) Ընդհանուր արժեքը (ԱՄՆ-ի դոլար)
1․ Կեղծամ 135 ԱՄՆ 5 675
2. Գլխարկ 415 ԱՄՆ 4 1,660
3. Շարֆ 14 ԱՄՆ 5 70
4․ Տակդիրներ 8 տուփ ԱՄՆ 5 40
Ընդամենը՝ 2,445 ԱՄՆ-ի դոլար Բեռի անվանումը
Բեռի անվանումը
NN
ը/կ Անվանումը Միավորի արժեքը
(եվրո) Քանակը
(հատ)
1․ Էլեկտրամատակարարման միավոր 50 450
2. Ամրագրող շրջանակ 40 450
Ընդամենը՝ 22 տեղ, 49,500 եվրո
Բեռի անվանումը
NN
ը/կ Անվանումը Միավորի արժեքը
(եվրո) Քանակը
(հատ)
1․ Էլեկտրամատակարարման միավոր 50 450
2. Ամրագրող շրջանակ 40 450
Ընդամենը՝ 18 տեղ, 40,500 եվրո
ՑԱՆԿ
ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
NN
ը/կ Բեռի անվանումը Քանակը Շահառուն
1. Էլեկտրամատակարարման միավորներ (լամպ) և
էլեկտրամատակարարման միավորների շրջանակներ 70 «Տավուշի պատրիկ Տէվէճեան
տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամ
2. Էլեկտրամատակարարման միավորներ (լամպ) և
էլեկտրամատակարարման միավորների շրջանակներ 150 «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի
Բշժկական Կենտրոն» ՓԲԸ
3. Էլեկտրամատակարարման միավորներ (լամպ) և
էլեկտրամատակարարման միավորների շրջանակներ 150 «Բերդի» բժշկական կենտրոն ՓԲԸ
4․ Էլեկտրամատակարարման միավորներ (լամպ) և
էլեկտրամատակարարման միավորների շրջանակներ 630 «Խարբերդի մասնագիտացված
մանկատուն» ՊՈԱԿ
(հավելվածը խմբ. 18.04.23 N 295-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
28.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ