ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 428-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1408-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի նոյեմբերի 28-ի «Ղեկավար կոմիտե և աշխատանքային խումբ ստեղծելու և դրանց կազմերը հաստատելու մասին» N 1408-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) N 1 հավելվածում՝
ա. 7-րդ պարբերությունից հետո լրացնել «ՀՀ ներքին գործերի նախարար» բառերով,
բ. 9-րդ պարբերությունից հետո լրացնել «ՀՀ ֆինանսների նախարար» բառերով,
գ. 12-րդ պարբերությունից հետո լրացնել «ՀՀ պետական պահպանության ծառայության պետ» բառերով,
դ. հանել «ՀՀ ոստիկանության պետ» բառերը,
ե. 17-րդ պարբերությունից հետո լրացնել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.
2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ
Երևան
19.04.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 428-Ա որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի
N 1408-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Է. Հակոբյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
(աշխատանքային խմբի ղեկավար)
Բ. Բադալյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Գ. Մանթաշյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
առաջին տեղակալ
Ա. Նազարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Վ. Գևորգյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Իսպիրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Դ. Համբարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Գաբրիելյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ք. Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Հ. Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Գ. Առաքելյան - ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ
Դ. Գրիգորյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Ս. Ասատրյան - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ
Մ. Ադամյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Կ. Իսրայելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի
ծառայության պետի տեղակալ
Ս. Հակոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի
նախագահի առաջին տեղակալ
Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի
պետի տեղակալ
Լ. Հովհաննիսյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Խաչատրյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Վարդանյան - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների գծով
տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Ղազարյան - «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական
ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Հակոբյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ
բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ -
ֆինանսական տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Ավետիսյան - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր
մենեջեր (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
19.04.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ