ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2022 թվականի N 1763-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 6-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
17.11.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
նոյեմբերի 17-ի N 1763-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
(վերնագիրը խմբ. 21.04.23 N 563-Ա)
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝ 10 նիշի մակար-
դակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արտա-հանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղեկու- թյուններ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ
1. 7308300000 Էլեկտրական դարպաս ---դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներն ու դռան շեմքեր/ Մետաղյա էլ․ դարպաս հատվածային
/քանդված վիճակում/-1 հավ․ /առանց
մակնշման կգ 560 Վրաստան, Թուրքիա Վրաստան, Թուրքիա 1 400 000
2. 7308905100 Պանելներ ---պանելներ, բաղկացած երկու պատից, պատրաստված ծալքավոր (կողավոր) թիթեղաթերթից մեկուսիչ լցանյութով/ Պանելներ բաղկացած
երկու պատից, պատրաստված
ծալքավոր թիթեղաթերթից մեկուսիչ,
լցանյութով`6528.66քմ -Mekpan կգ 68 500 Վրաստան, Թուրքիա Վրաստան, Թուրքիա 59 600 000
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ
3. 3920610000 Կիսակարբոնա- տային ֆասադի
պանելներ ---պոլիկարբոնատներից/ Կիսակարբոնատային ֆասադի
պանելներ /առանց մակնշման կգ 1 100 Վրաստան, Թուրքիա Վրաստան, Թուրքիա 2 420 000
4. 7217103900 Մետաղալար սև մետաղից ---այլ/ Մետաղալար սև մետաղից, ոչ ցինկապատ 0,25% զանգվածային բաժնից պակաս ածխածին պարունակող 2,2մմ հաստությամբ
Boycelik մակնշմամբ կգ 36900 Վրաստան, Թուրքիա Վրաստան, Թուրքիա 13 400 000
5. 3921131000 Սպունգ թերթերով ---ճկուն/ Սպունգ թերթերով կահույքի
պատրաստման համար Form Sunger մակնշմամբ կգ 3600 Վրաստան, Թուրքիա Վրաստան, Թուրքիա 5 600 000
6. 3921131000 Սպունգ
գլանափաթեթով ---ճկուն/ Սպունգ գլանափաթեթով
/առանց մակնշման կգ 2900 Վրաստան,
Թուրքիա Վրաստան,
Թուրքիա 5 350 000
7. 5603949000 Կոկոսի մազերից թերթեր ---այլ/ Կոկոսի մազերից թերթեր 150 գ/մ.2-ից ավելի մակերեսային խտությամբ -288 հատ կգ 4600 Շրի Լանկա, Հնդկաստան, Վիետնամ,
Ինդոնեզիա Շրի Լանկա, Հնդկաստան, Վիետնամ,
Ինդոնեզիա 11 300 000
8. 3506910000 Սոսինձ ---- - 3901-3913 ապրանքային դիրքերում ընդգրկված պոլիմերների կամ կաուչուկի հիմքով հարակցանյութեր/ Սոսինձ ներքնակի արտադրության համար, 1կգ-ից ավելի փաթեթավորմամբ կգ 5 000 Գերմանիա Վրաստան, Թուրքիա, Չինաստան Գերմանիա Վրաստան, Թուրքիա, Չինաստան 12 500 000
9. 5602109000 Թաղիք արմավենուց --- ներծծված, պատվածքով կամ երկտակված կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված/ Ներքնակի նախապատրաստուկ՝ արմավենու շերտեր, երկտակված, կգ 700 Մարոկկո, Լեհաստան Մարոկկո, Լեհաստան 3 200 000
10. 5305000000 Կոկոսե մանրաթելերից թերթեր Հնդկընկույզի, աբակայի մանրաթելեր (մանիլյան կանեփաթել կամ Musa textilis Nee), ճենականեփի (չինական եղինջ) և այլ բուսական մանածագործական մանրաթելեր՝ այլ տեղում չնշված կամ չներառված, որպես հումք կամ մշակած, բայց չմանած. այդ մանրաթելերի քոլքը և մնացուկները (ներառյալ՝ մանվածքային մնացուկները և փխրունացրած հումքը)/ Կոկոսի
մանրաթելերից թերթեր կգ 20 500 Շրի Լանկա, Հնդկաստան, Վիետնամ, Ինդոնեզիա, Մալայզիա Շրի Լանկա, Հնդկաստան, Վիետնամ, Ինդոնեզիա, Մալայզիա 50 225 000
11. 3920999000 Սիլիկոնե շերտեր --- այլ/ Ներքնակի նախապատրաստուկ՝ սիլիկոնե շերտեր ներքնակի արտադրության
համար կգ 840 Լեհաստան Լեհաստան 3 360 000
12. 5602210000 Ձիու մազից թերթեր --- բրդից կամ կենդանիների բարակ
մազից/ Ձիու մազերից թերթեր ներքնակի արտադրության համար կգ 500 Լեհաստան Լեհաստան 5 600 000
13. 7217105000 Մետաղալար ---0,25% զանգվածային բաժին կամ ավելի, բայց 0,6% զանգվածային բաժնից պակաս ածխածին պարունակող/ Մետաղալար` ցածր ածխածնային (ոչ ցինկապատ) 0,25% զանգվածային բաժին կամ ավելի, բայց 0,6% զանգվածային բաժնից պակաս ածխածին պարունակող
/Boycelik մակնշմամբ/ կգ 80 000 Վրաստան, Թուրքիա, Հունաստան Վրաստան, Թուրքիա, Հունաստան 30 000 000
14. 7217109000 Մետաղալար ---0,6% զանգվածային բաժին կամ ավելի ածխածին պարունակող/ Մետաղալար` ածխածնային (ոչ ցինկապատ) 0,6% զանգվածային բաժնից ավել ածխածին պարունակող
/Boycelik մակնշմամբ/ կգ 1 000 000 Վրաստան, Թուրքիա, Հունաստան Վրաստան, Թուրքիա, Հունաստան 375 000 000
15. 5407730000 Սինթետիկ գործվածք --- տարբեր գույների մանվածքից/ Սինթետիկ գործվածք տարբեր գույների մանվածքից՝ ներքնակի արտադրության համար /Boyteks
մակնշմամբ/ մ2 310 000 Վրաստան, Թուրքիա, Չինաստան Վրաստան, Թուրքիա, Չինաստան 130 500 000
16. 6006339000 Տրիկոտաժե գործվածք --- տարբեր գույների մանվածքից/ Տրիկոտաժե մեքենայագործ գործվածք տարբեր գույների մանվածքից, ներքնակի արտադրության համար/Boyteks
մակնշմամբ/ կգ 12 000 Վրաստան, Թուրքիա, Չինաստան Վրաստան, Թուրքիա, Չինաստան 125 500 000
17. 9404291000 Զսպանակային ներքնակի նախապատրաստուկ ներ ---զսպանակավոր/ Զսպանակային ներքնակի նախապատրաստուկներ, զսպանակային բլոկներ սև մետաղից, ոչ գործվածքային տեքստիլ նյութով
պատված՝ /ոչ ավտոմեքենայի/ կգ/ հատ 5000/
2750 Վրաստան, Թուրքիա Վրաստան, Թուրքիա 5 400 000
18. 9404100000 Ներքնակային հիմքեր ---ներքնակային հիմքեր/ Ներքնակային հիմքեր /Boycelik
մակնշմամբ/ կգ 45000 Վրաստան, Թուրքիա Վրաստան, Թուրքիա 48 000 000
19. 5806390000 Ժապավեններ ---այլ մանածագործական նյութերից/ Ժապավեններ այլ մանածագործական նյութերից /տիսմա/ ներքնակի արտադրության մեջ օգտագործվող/առանց մակնշման կգ 6 000 Վրաստան, Թուրքիա, Չինաստան Վրաստան, Թուրքիա, Չինաստան 17 500 000
20. 3921131000 Սպունգ գլանափաթեթով ---Ճկուն/ սպունգ գլանափաթեթով, ներքնակների արտադրության համար
/Form Sunger մակնշմամբ/ կգ 110 000 Վրաստան, Թուրքիա Վրաստան, Թուրքիա 150 000 000
21. 3921131000 Սպունգ թերթերով ---Ճկուն/ սպունգ թերթերով, ներքնակների արտադրության համար /Form Sunger մակնշմամբ/ կգ 150 000 Վրաստան, Թուրքիա Վրաստան, Թուրքիա 200 000 000
22. 5401109000 Սինթետիկ թել --- մանրածախ վաճառքի համար
բաժնեծրարված/ Կարի թել, սինթետիկ, բաժնեծրարված կգ 1 000 Վրաստան,
Թուրքիա, Չինաստան Վրաստան,
Թուրքիա, Չինաստան 6 090 000
23. 8305200000 Մետաղալարային կապեր --- մետաղալարային կապեր
բլոկներով/ Մետաղալարային կապեր բլոկներով /սկոբ/ կգ 10 000 Վրաստան,
Թուրքիա, Չինաստան Վրաստան,
Թուրքիա, Չինաստան 7 000 000
24. 3926909709 Պլաստմասե դետալ - - - այլ/ Պլաստմասե դետալներ ներքնակների արտադրության մեջ օգտագործվող /առանց մակնշման կգ 1 500 Վրաստան, Թուրքիա,
Չինաստան Վրաստան, Թուրքիա,
Չինաստան 5 000 000
25. 5602290000 Թաղիք --- այլ մանածագործական նյութերից/ Թաղիք ներքնակի արտադրության համար, մանածագործական նյութերից, չներծծված, առանց
պատվածքի կամ չերկտակված կգ 132 000 Վրաստան, Թուրքիա, Չինաստան Վրաստան, Թուրքիա, Չինաստան 40 920 000
26. 9404908000 Բարձ սպունգից ---այլ/ Բարձ սպունգից առանց երեսպատման կգ 3000 Վրաստան, Թուրքիա,
Չինաստան Վրաստան, Թուրքիա,
Չինաստան 9 000 000
27. 9404908000 Բարձ լատեքսից ---այլ/ Բարձ լատեքսից առանց երեսպատման կգ 1000 Շրի Լանկա, Հնդկաստան, Վիետնամ, Ինդոնեզիա,
Չինաստան Շրի Լանկա, Հնդկաստան, Վիետնամ, Ինդոնեզիա,
Չինաստան 3 500 000
28. 5603119000 Ոչ գործվածքային կտոր ---այլ/ Ոչ գործվածքային կտոր առանց պատվածքի, մակերեսային խտությունը 20գ/մ.2 ներքնակների արտադրության համար /Kaytela
մակնշմամբ/ կգ 7000 Վրաստան, Թուրքիա, Չինաստան Վրաստան, Թուրքիա, Չինաստան 5 800 000
29. 5603129000 Ոչ գործվածքային կտոր ---այլ/ Ոչ գործվածքային կտոր առանց պատվածքի, մակերեսային խտությունը 40գ/մԱ ներքնակների արտադրության համար /Kaytela
մակնշմամբ/ կգ 30000 Վրաստան, Թուրքիա, Չինաստան Վրաստան, Թուրքիա, Չինաստան 25 000 000
30. 5603129000 Ոչ գործվածքային կտոր ---այլ/ Ոչ գործվածքային կտոր առանց պատվածքի, մակերեսային
խտությունը 70գ/մ.2 ներքնակների
արտադրության համար /Kaytela
մակնշմամբ/ կգ 10000 Վրաստան, Թուրքիա,
Չինաստան Վրաստան, Թուրքիա,
Չինաստան 8 300 000
31. 3920104009 Միաշերտ թաղանթ ---այլ/ Միաշերտ թաղանթ մինչև 0,125 մմ հաստությամբ /ոչ սննդային,չտպագրված/ փաթեթավորման համար – գլանափաթեթով /Beha մակնշմամբ/ կգ 40000 Վրաստան, Թուրքիա, Չինաստան Վրաստան, Թուրքիա, Չինաստան 30 000 000
Ընդամենը՝ 1 396 465 000
(հավելվածը խմբ. 21.04.23 N 563-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
17.11.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ