ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2023 թվականի N 587-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման N 5 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) հավելվածի հարցաշարը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) հավելվածում «1. ՀՀ կառավարության 22.12.2005 թ. «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշում. 2. ՀՀ կառավարության 29.10.2004 թ. «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1843-Ն որոշում» բառերը փոխարինել «1. ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու մասին» N 539-Ն որոշում» բառերով.
3) հավելվածի N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« ԷՀԳ-ի լարումը` կՎ L, մ լարումը` կՎ L, մ
Մինչև 1 1 220 5
20 3 330 6
35-110 4 400 6,5
150 4,5 500 6,5
».
4) հավելվածը N 3 աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին և 2-րդ կետերով՝
«1. Մալուխի (լարերի) և գազատարի փոխհատումը (կետ 2 և 5) առանց արանքի թույլատրվում է կապի կամ լարային հաղորդակցման մալուխը (լարերը) էլեկտրամեկուսիչ նյութից (ռետին, էբոնիտ, պոլիէթիլեն և այլն) պատրաստված և գազատարի եզրերից առնվազն 0.1 մ ցցված խողովակի մեջ անցկացնելու պայմաններում:
2. Կցորդիչների առկայության դեպքում զուգահեռ անցկացման (կետ 5) հեռավորությունը պետք է ավելացվի մինչև 0.5 մ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ
Երևան
21.04.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
ապրիլի 21-ի N 587-Ն որոշման
«ՀԱՐՑԱՇԱՐ
ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ` ԳԱԶԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՄԻՋԻՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԷՆԵՐԳԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
Վերահսկողական բնույթի հարցեր
NN
ը/կ հարցի անվանումը ստուգման
մասին նշումը չի պահանջ- վում
(Չ/պ) հղում նորմատիվ իրավական
ակտին կշիռը մեկնաբա- նությունը ստուգման մեթոդը
այո ոչ
1. Ստորգետնյա գազատարի ուղեգիծը հատուկ ցուցատախտակներով (հենանիշերով, պատերին փակցված ցուցատախտակներով և այլն) նշված է ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում,
հավելվածի 2-րդ բաժնի 2-րդ գլխի 26-րդ կետ 4 փաստաթղթային ակնադիտական
2. Ստորգետնյա գազատարի վրա անջատող փական տեղադրելու համար նախատեսված դիտահորը՝ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում,
հավելվածի 2-րդ բաժնի 2-րդ գլխի 42-րդ կետ
2.1. գտնվում է սպասարկման համար
մատչելի տեղում` կառուցապատման
գոտուց, շենքի պատից, արդյունաբերական կամ կոմունալ կազմակերպության պարսպապատից նվազագույնը`
2 մ հեռավորության վրա ՀՀ կառավարության 2023
թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 2-րդ բաժնի 2-րդ գլխի 42-րդ կետ 3 ակնադիտական
2.2. դաշտային պայմաններում դիտահորն ունի 0,4-0,5 մ բարձրություն` հեշտությամբ բացվող մետաղյա ծածկով/ կափարիչով ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում,
հավելվածի 2-րդ բաժնի 2-րդ գլխի 42-րդ կետ 3 ակնադիտական
3. Գազատարի վրա չափիչ-հսկիչ կետերը՝ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում,
հավելվածի 2-րդ բաժնի 2-րդ գլխի 48-րդ կետ ակնադիտական
3.1. բնակավայրերի տարածքից դուրս` տեղակայված են իրարից 500 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 2-րդ բաժնի
2-րդ գլխի 48-րդ կետ 3 ակնադիտական
3.2. տեղակայված են գազատարների և էլեկտրաֆիկացված տրանսպորտի ռելսային գծերի հետ` փոխհատման տեղերում ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 2-րդ բաժնի
2-րդ գլխի 48-րդ կետ 3 ակնադիտական
4. Էլեկտրահաղորդման գծերի հետ հատման կետից 10 մ-ից պակաս
հեռավորության վրա բացակայում են
վերգետնյա գազատարների վրա
տեղադրված փականներ, կոնդեն-
սատահավաքարաններ և այլ
սարքավորումներ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում,
հավելվածի 2-րդ բաժնի
2-րդ գլխի 49-րդ կետ 3 ակնադիտական
5. Գազատարների հատումը
երկաթուղային տրանսպորտի
ռելսային գծերի սլաքների և խաչաձև
հատման, ինչպես նաև հեռացնող
մալուխների միացման կետերի տակ ՀՀ կառավարության 2023
թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում,
հավելվածի 2-րդ բաժնի
2-րդ գլխի 50-րդ կետ 3 ակնադիտական
6. N 1* աղյուսակում և N 2**աղյուսակում
սահմանված հենքերի (սյուների)
վրայով անցնող վերգետնյա
գազատարներից մինչև շենքերը և
շինությունները հորիզոնական
հեռավորությունը, ինչպես նաև
արտաքին գազատարների
անցկացման բարձրության
մեծությունները պահպանված են ՀՀ կառավարության 2023
թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում,
հավելվածի 2-րդ բաժնի
2-րդ գլխի 53-րդ կետ 3 ակնադիտական
7. Շենքերի ծածկերի վրայով անցնող
գազատարի ստորին եզրի` ծածկից
առնվազն 0,5 մ հեռավորության վրա
գտնվելն ապահովված է ՀՀ կառավարության 2023
թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում,
հավելվածի 2-րդ բաժնի
2-րդ գլխի 58-րդ կետ 3 ակնադիտական
8. Շենքերի արտաքին պատերով
անցկացրած գազատարների և
էլեկտրական լարերի (պաշտպանված
և ոչ մեկուսացրած) հատման
տեղերում, ինչպես նաև դրանց զուգահեռ անցկացման դեպքում
N 3*** աղյուսակում ներկայացված
նվազագույն հեռավորությունները պահպանված են ՀՀ կառավարության 2023
թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում,
հավելվածի 2-րդ բաժնի 2-րդ գլխի 63-րդ կետ 3 ակնադիտական
9. Գազակարգավորիչ կետի (ԳԿԿ) և գազակարգավորիչ (ԳԿ) կայանքների տեղակայման պահարանները՝ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 6-րդ բաժնի
9-րդ գլխի 290-րդ կետ ակնադիտական
9.1. կատարված են չհրկիզվող նյութերից ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 6-րդ բաժնի
9-րդ գլխի 290-րդ կետ 4 ակնադիտական
9.2. ստորին և վերին մասում ունեն օդափոխման անցքեր ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում,
հավելվածի 6-րդ բաժնի 9-րդ գլխի 290-րդ կետ 3 ակնադիտական
9.3. ամրացված են դրանցում գտնվող սարքավորումների սպասարկման և նորոգման համար բարձրության վրա ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում,
հավելվածի 6-րդ բաժնի 9-րդ գլխի 290-րդ կետ 2 ակնադիտական
10. ԳԿ կայանքները՝ ՀՀ կառավարության 2023
թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 6-րդ բաժնի
9-րդ գլխի 292-րդ կետ ակնադիտական
10.1. ԳԿ կայանքի տեղակայման վայրն օդափոխվում և լուսավորվում է ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 6-րդ բաժնի
9-րդ գլխի 292-րդ կետ 3 ակնադիտական
10.2. ԳԿ կայանքի սարքերը և սարքավորումները պաշտպանված են մեխանիկական ազդեցություններից և ցնցումներից ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 6-րդ բաժնի
9-րդ գլխի 292-րդ կետ 3 ակնադիտական
11. Էլեկտրաքիմիական պաշտպանության սարքավորումների կարգաբերումից հետո նախագծով նախատեսված գոտում՝ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 7-րդ բաժնի
14-րդ գլխի 368-րդ կետ
11.1. գազատարի նվազագույն և ամենամեծ պաշտպանիչ (բևեռացման) պոտեն- ցիալները մինուս 0,85-ից մինչև մինուս 1,1 Վ սահմաններում են` ըստ համեմատական պղնձասուլֆատային
էլեկտրոդի ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 7-րդ բաժնի 14-րդ գլխի 369-րդ կետ 4 փաստաթղթային
11.2. գործող գազատարի վրա հատուկ սարքավորված հսկիչ-չափիչ կետերի
բացակայության պարագայում
գազատարի և համեմատական պղնձասուլֆատային էլեկտրոդի միջև պոտենցիալների տարբերության մեծությունները մինուս 0,87-ից մինչև
մինուս 2,5 Վ սահմաններում են ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում,
հավելվածի 7-րդ բաժնի 14-րդ գլխի 369-րդ կետ 4 փաստաթղթային
12. Գազատարների ամրության և կիպության փորձարկումները, բացառությամբ 0,3 ՄՊա-ից բարձր ճնշման արտաքին գազատարների,
կատարվում են օդով ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 7-րդ բաժնի
15-րդ գլխի 376-րդ կետ 5 փաստաթղթային
13. Շահագործման ընդունված գազատարի համար կազմված տեխնիկական անձնագիր, որում նկարագրված են գազատարը բնութագրող հիմնական ցուցանիշները, առկա է ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 2-րդ բաժնի 3-րդ գլխի 97-րդ կետ 5 փաստաթղթային
14. Բնակավայրերում գազատարների և նրանց սարքավորումների շրջայցը կատարվում է գազամատակարարող կազմակերպության կողմից որոշված և կազմակերպության տեխնիկական ղեկավարի (գլխավոր ճարտարագետ կամ տնօրենի տեղակալ տեխնիկական գծով) կողմից ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 2-րդ բաժնի 3-րդ գլխի 98-րդ կետ 4 փաստաթղթային ակնադիտական
15. Ստորգետնյա գազատարների ուղեգծերի շրջայցի ժամանակ՝ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում,
հավելվածի 2-րդ բաժնի
3-րդ գլխի 99-րդ կետ
փաստաթղթային ակնադիտական
15.1. կազմվել են համարակալված երթուղիների ժամանակացույցերը ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 2-րդ բաժնի
3-րդ գլխի 99-րդ կետ 4 փաստաթղթային ակնադիտական
15.2. Երթուղին պարունակել է գազատարների ուղեգծերը, ինչպես նաև ստորգետնյա հաղորդակցման կապուղեգծերը և շենքերի նկուղները, որոնք գտնվում են գազատարից 15 մ
հեռավորության վրա ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 2-րդ բաժնի 3-րդ գլխի 99-րդ կետ 5 փաստաթղթային ակնադիտական
16. Գազամատակարարող կազմակերպությունում՝ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 9-րդ բաժնի
22-րդ գլխի
585-րդ կետ
16.1. յուրաքանչյուր ԳԿԿ-ի և ԳԿ կայանների համար կազմած տեխնիկական անձնագիրը, որը պարունակում է դրանց սարքավորումների, չափիչ-հսկիչ սարքերի և շինությունների հիմնական
բնութագրերը, առկա է ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 9-րդ բաժնի 22-րդ գլխի 585-րդ կետ 5 փաստաթղթային
16.2. ճնշման կարգավորիչների և ապահովիչ անջատող կափույրների
գործարանային տեղեկաթերթիկներն առկա են ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 9-րդ բաժնի
22-րդ գլխի
585-րդ կետ 5 փաստաթղթային
16.3. ԳԿԿ-ի և ԳԿ կայանների հսկիչ-չափիչ սարքերը դրոշմ կամ կապարակնիք ունեն ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 9-րդ բաժնի
22-րդ գլխի
585-րդ կետ 3 փաստաթղթային ակնադիտական
16.4. Գազամատակարարող ստորաբաժանումներն ունեն կազմակերպության ստանդարտով սահմանված շահագործման տեխնիկական հրահանգներ, որոնք պարունակում են անվտանգության տեխնիկայի և հրդեհային անվտանգության պահանջները և շահագործման անհրաժեշտ
պայմանները ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 9-րդ բաժնի 22-րդ գլխի 585-րդ կետ 3 փաստաթղթային
17. ԳԿԿ-ի շինություններում մաքրման պարագաներ և հրկիզվող նյութեր չկան ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում,
հավելվածի 9-րդ բաժնի 22-րդ գլխի 594-րդ կետ 3 ակնադիտական
18. ԳԿԿ-ի (ԳԿ կայանքների) օդի ջերմաստիճանը չի գերազանցում
50.0C-ը ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում,
հավելվածի 9-րդ բաժնի
22-րդ գլխի 596-րդ կետ
4 ակնադիտական
19. Գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների հետևյալ հրահանգներն առկա են՝ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 2-րդ բաժնի
3-րդ գլխի 75-րդ կետ
19.1. արտադրական տեխնոլոգիական ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 2-րդ բաժնի
3-րդ գլխի 75-րդ կետ 3 փաստաթղթային
19.2. աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 2-րդ բաժնի
3-րդ գլխի 75-րդ կետ 4 փաստաթղթային
19.3. հրդեհային անվտանգության ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 2-րդ բաժնի
3-րդ գլխի 75-րդ կետ 4 փաստաթղթային
20. Գազատարի տեխնիկական շահագործման՝ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 2-րդ բաժնի
3-րդ գլխի 76-րդ կետ
20.1. շրջայցային կամ տեխնիկական սպասարկումը (զննում, կարգաբերում և մասնակի նորոգում) կատարվում է ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում,
հավելվածի 2-րդ բաժնի 3-րդ գլխի 76-րդ կետ 4 փաստաթղթային
20.2. պրոֆիլակտիկ պլանային նորոգումը կատարվում է ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 2-րդ բաժնի
3-րդ գլխի 76-րդ կետ 4 փաստաթղթային
21. Գազատարի, կենսակոռոզիայից պաշտպանելու նպատակով, մոտակայքում (մինչև 15 մ հեռավորության վրա) կենցաղային և գյուղատնտեսական թափոնների կուտակումներ չկան ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 3-րդ բաժնի 3-րդ գլխի 113-րդ 4 ակնադիտական
22. ԳԿԿ և (ՊԳԿԿ) շահագործման ժամանակ՝ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում,
հավելվածի 5-րդ բաժնի 10-րդ գլխի 302-րդ կետ
22.1. առնվազն 2 ամիսը մեկ, կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով, տեխնիկական վիճակի զննումը, փակող և արտանետող ապահովիչ կափույրների գործելու
պարամետրերի ստուգումը
կատարվում են ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 5-րդ բաժնի 10-րդ գլխի 302-րդ կետի
2-րդ, 3-րդ ենթակետեր 3 փաստաթղթային
22.2. նորոգումից հետո տեխնիկական սպասարկումն առնվազն 6 ամիսը մեկ կատարվում է ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 5-րդ բաժնի 10-րդ գլխի 302-րդ կետի
3-րդ ենթակետ 2 փաստաթղթային
22.3. ընթացիկ նորոգումը, առնվազն տարին մեկ, եթե ճնշման կարգավորիչների ապահովիչ կափույրներ, հեռամեխանիկական սարքեր պատրաստող գործարանների կողմից չի պահանջվում ավելի կարճ ժամկետ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 5-րդ բաժնի 10-րդ գլխի 302-րդ կետի 4-րդ ենթակետ 2 փաստաթղթային
22.4. ըստ տեխնիկական զննման արդյունքներով կազմված թերությունների ցանկի` սարքավորումների, չափիչ սարքերի հիմնանորոգումը կատարվում է ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 5-րդ բաժնի 10-րդ գլխի 302-րդ կետի
5-րդ ենթակետ 3 փաստաթղթային
23. ԳԿԿ (ԳԿՏ)-ում գազի արտահոսքը և ելքում գազի ճնշման կամայական բարձրացումը կամ իջեցումը, փականագործ-շրջայցողներից հայտ ստանալուց անմիջապես հետո,
ՎԿԾ-ի աշխատողների կողմից
վերացվում են ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 8-րդ բաժնի
21-րդ գլխի 606-րդ կետի
3-րդ ենթակետ 2 փաստաթղթային
24. ԳԿԿ (ԳԿՏ) տեխնիկական սպասար- կումը (մասնագետի (վարպետի) ղեկավարությամբ, 3 անձից ոչ պակաս կազմով, փականագործների բրիգադի կողմից), առնվազն 6 ամիսը մեկ
իրականացվում է ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 8-րդ բաժնի 21-րդ գլխի 607-րդ կետ 2 փաստաթղթային
25. Տեխնիկական սպասարկման ժամանակ առնվազն 2 ամիսը մեկ՝ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 7-րդ բաժնի 21-րդ գլխի 608-րդ կետի
1-ին ենթակետ
25.1. փակող արմատուրների և ապահովիչ կափույրների աշխատունակության և կիպության ստուգումը կատարվում է ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 7-րդ բաժնի 21-րդ գլխի 608-րդ կետի
1-ին ենթակետ 2 փաստաթղթային
25.2. բոլոր միացումների և արմատուրների կիպության ստուգումը, գազի արտահոսքի վերացումը, զտիչների զննումը, շփվող մասերի յուղումը, խցուկների խտացումը կատարվում են ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 7-րդ բաժնի 21-րդ գլխի 608-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետեր 2 փաստաթղթային
25.3. ճնշման կարգավորիչի թաղանթի (մեմբրանի) զգայնության և կիպության որոշումը կատարվում է ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 7-րդ բաժնի 21-րդ գլխի 608-րդ կետի
4-րդ ենթակետ 2 փաստաթղթային
25.4. բոլոր իմպուլսային խողովակների փչամաքրումը և ճնշման կարգավորումը կատարվում են ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 7-րդ բաժնի 21-րդ գլխի 608-րդ կետի
5-րդ ենթակետ 2 փաստաթղթային
25.5. փակող և արտանետող կափույրների լարքի պարամետրերի ստուգումը կատարվում է ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի
N 539-Ն որոշում, հավելվածի 7-րդ բաժնի 21-րդ գլխի 608-րդ կետի 6-րդ ենթակետ 2 փաստաթղթային
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
21.04.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 ապրիլի 2023 թվական: