Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 փետրվարի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 05003044

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

17 դեկտեմբերի 2002 թ. N 440-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի փետրվարի 19-ի թիվ 49 որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ում (այսուհետև՝ կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1. կանոնակարգի 12-րդ կանոնի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) սեփականության իրավունքով իրեն (իսկ օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում՝ հիմնադիր բանկին) պատկանող, վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով վերցված առանձնացված տարածք՝ կողպվող դռնով: Տարածքի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է կնքված լինի գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն 5 տարի, իսկ օդանավակայաններում գտնվող մասնաճյուղերի դեպքում՝ առնվազն 6 ամիս ժամկետով».

1.2. կանոնակարգի 19.1 կանոնի 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) սույն կանոնակարգի 12-րդ կանոնի «ա» ենթակետով նախատեսված տարածքի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը կարող է սահմանվել առնվազն 1 տարի, իսկ օդանավակայաններում գտնվող մասնաճյուղերի դեպքում՝ առնվազն 6 ամիս ժամկետով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Տ. Սարգսյան

2002 թ. դեկտեմբերի 23

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։