ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2023 թվականի N 601-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 13 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) NN 19, 22 և 25 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 9-ին, իսկ 1-ին կետի 2-րդ ենթակետը՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ
Երևան
27.04.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
ապրիլի 27-ի N 601-Ն որոշման
«Հավելված N 13
ՀՀ կառավարության 2019 թվականի
հունիսի 6-ի N 730-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Ստուգաթերթ
ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ԱՏԳ ԱԱ 7214 99 - ից, 7213 91 100 0, 7213 99 - ից, 7217 10 - ից, 7312 10 - ից ծածկագրին համապատասխան)
____ __________ 20 թ.
___________________________________ _____________________ ____________________
(տեսչական մարմնի անվանումը) (գտնվելու վայրը) (հեռախոսահամարը)
______________ ____________________ ________________________________________
Անձնական կոդ (պաշտոնը) (անունը, ազգանունը, հայրանունը)
______________ ____________________ ________________________________________
Անձնական կոդ (պաշտոնը) (անունը, ազգանունը, հայրանունը)
Ստուգման սկիզբը (ամսաթիվ)_ __________ 20 թ. ավարտը _______________20 թ.
__________________________________________ _____________________________
տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)
(ՀՎՀՀ)
___________________________________
___________________________________
___________________ ___________________________________
(պետռեգիստրի համարը) (տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը)
_____________________________________________ __________________
տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը)
(հեռախոսահամարը)
____________________________________________________________ ________________________
(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը) (հեռախոսահամարը)
Ստուգման հրամանի ամսաթիվը ___________20 թ. համարը __________
Ստուգման նպատակը/Ընդգրկված հարցերի համարներ
___________________________________________________________________________________
________________________________________________________________________
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
NN
ը/կ Հարցը Հարցի համար հիմք հանդիսացող իրավական
նորմը Ստուգման անցկացման մեթոդը Կշիռը Մեկնա- բանու- թյուններ Պատասխան
Այո Ոչ Չ/պ
1 2 3 4 5 5 6 7 8
1. Արդյո՞ք ՀՀ տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող պողպատե արտադրանքները (այսուհետ՝ պողպատե արտադրանքներ) ուղեկցվում են համապատասխանության սերտիֆիկատով: ՀՀ
կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի
N 607-Ն
որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ)
6-րդ կետ փաստա- թղթային 30.0
2. Արդյո՞ք ՀՀ տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող պողպատե արտադրանքներն ուղեկցվում են հայերեն մակնշմամբ: Կանոնակարգի
6-րդ կետ տեսազննում 1.0
3. Արդյո՞ք ՀՀ տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող պողպատե արտադրանքներն ուղեկցվում են համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ: Կանոնակարգի
6-րդ կետ տեսազննում 0.5
4. Արդյո՞ք ամրանային պողպատե ձողերի մեխանիկական ցուցանիշները (միջավայրի 20 °C /+15, -10/ փորձարկման ջերմային պայմաններում) համապատասխանում են
N 1 աղյուսակով սահմանված արժեքներին։ Կանոնակարգի
9-րդ կետ փորձա- քննություն 0.5
5. Արդյո՞ք մեխանիկական փորձարկումների արդյունքները N 1 աղյուսակով սահմանված արժեքներից պակաս չեն: Կանոնակարգի 10-րդ կետ փորձա- քննություն 0.5
6. Արդյո՞ք ամրանային ձողերի յուրաքանչյուր փորձարկման նմուշի համար խզման ժամա- նակավոր դիմադրության հարաբերությունը հոսունության ֆիզիկական սահմանի նկատմամբ 1,03 գործակցից պակաս չէ: Կանոնակարգի 11-րդ կետ փորձա- քննություն 0.2
7. Արդյո՞ք A 400, A 500 և A 600 դասերի ամրանային պողպատի խզման ժամա- նակավոր դիմադրությունը չի գերազանցում N 1 աղյուսակով սահմանված արժեքներից՝
300 Ն/մմ.2-ից ավելի: Կանոնակարգի 13-րդ կետ փորձա- քննություն 0.7
8. Արդյո՞ք պատրաստի ամրանային ձողերում քիմիական տարրերի զանգվա- ծային մասերը համապատասխանում են
N 2 աղյուսակով սահմանված արժեքներին: Կանոնակարգի 14-րդ կետ փորձա- քննություն 0.7
9. Արդյո՞ք եռակցելի ամրանային ձողերի համար մնացորդային տարրերի (քրոմ, պղինձ, նիկել) զանգվածային մասը յուրա- քանչյուր տարրի համար 0,35%-ից ավելի չէ, իսկ V, Mo-ի զանգվածային մասը պետք
է լինի 0.10% յուրաքանչյուր տարրի համար։ Կանոնակարգի 15-րդ կետ փորձա- քննություն 0.5
10. Արդյո՞ք ցածր ածխածնային պողպատից սառնաձգված՝ մինչև 0,25% պարբերական և հարթ տրամատով B-1 և Bp-1 դասի ե/բ կոնստրուկցիաների ամրանավորման համար մետաղալարի մեխանիկական ցուցանիշները համապատասխանում են
N 3 աղյուսակով սահմանված արժեքներին։ Կանոնակարգի 18-րդ կետ փորձա- քննություն 0.7
11. Արդյո՞ք երկաթից կամ ոչ լեգիրված պողպատից, 0,6% կամ ավելի զանգվածային մասով ածխածին պարունակող մինչև 9 մմ տրամագծով մետաղալարերի, այդ թվում՝ B և Bр ամրանային դասերի մեխանիկական ցուցանիշները համապատասխանում են N 4 աղյուսակով սահմանված արժեքներին։ Կանոնակարգի 19-րդ կետ փորձա- քննություն 0.7
12. Արդյո՞ք մինչև 0,12% ածխածին պարունակող պողպատե ամրալարի մեխանիկական ցուցանիշները համապատասխանում են N 5
աղյուսակով սահմանված արժեքներին: Կանոնակարգի 20-րդ կետ փորձա- քննություն 0.7
13. Արդյո՞ք մինչև 0,12% ածխածին պարունակող պողպատե ամրալարի քիմիական ցուցանիշները համապատասխանում են
N 6 աղյուսակով սահմանված արժեքներին: Կանոնակարգի 20-րդ կետ փորձա- քննություն 0.7
14. Արդյո՞ք առանց պատվածքի, ոլորված մետաղալարերով 3 մմ-ից ավելի լայնակի հատման առավելագույն չափով 7-լարանի ամրանային ճոպանի մեխանիկական ցուցանիշները համապատասխանում են N 7 աղյուսակով սահմանված արժեքներին: Կանոնակարգի 26-րդ կետ փորձա- քննություն 0.7
15. Արդյո՞ք պողպատե արտադրանքների մակերևույթի վրա չկան կեղևանքներ, գլոցածալքեր, փչուկներ և այլ տեսակի մետաղի գլոցման արատներ, որոնք կարող են խոչընդոտել դրանց օգտագործումը: Կանոնակարգի 27-րդ կետ տեսազննում և/կամ փորձաքննություն 0.7
16. Արդյո՞ք ամրանի տրամաչափի, կտրվածքի մակերեսի, հարթ և պարբերական պրոֆիլի ամրանային պողպատի 1 մ երկարության քաշի, ինչպես նաև պարբերական պրոֆիլների համար քաշի թույլատրելի շեղումների ցուցանիշները պետք է համապատասխանեն N 8 աղյուսակով սահմանված արժեքներին: Կանոնակարգի 28-րդ կետ փորձա- քննություն 0.7
17. Արդյո՞ք յուրաքանչյուր ամրանային ձող ունի արտադրող կազմակերպության անվանումը և ամրանի մակնիշը, գլոցվածքային մակնշում՝ ոչ ավելի, քան
1,8 մետր հեռավորությամբ։ Կանոնակարգի 29-րդ կետի տեսազննում 0.5
18. Արդյո՞ք պողպատե արտադրանքների յուրաքանչյուր կապի կամ կաժի պիտակը հստակ, պարզ և դյուրընթեռնելի պարունակում է հետևյալ տեղեկատվությունը` Կանոնակարգի 30-րդ կետի
18.1. արտադրող կազմակերպության անվանումը. 1-ին ենթակետ տեսազննում 1.0
18.2. ամրանային պողպատի դասը, որից պատրաստվել է արտադրանքը, մակնիշը, տրամագիծը. 2-րդ ենթակետ տեսազննում 1.0
18.3. արտադրման տարեթիվը, ամիսը. 3-րդ ենթակետ տեսազննում 1.0
18.4. խմբաքանակի համարը, զանգվածը. 4-րդ ենթակետ տեսազննում 1.0
18.5. համապատասխանության հավաստման վերաբերյալ տեղեկատվությունը: 5-րդ ենթակետ տեսազննում 1.0
19. Արդյո՞ք կապերով փաթեթավորված
պողպատե արտադրանքների վրա ամրակցված է պիտակ: Կանոնակարգի 31-րդ կետ տեսազննում 0.5
20. Արդյո՞ք պողպատե արտադրանքները փաթեթավորվում են կապերի կամ կաժերի ձևով՝ ամրացնելով մետաղալարով կամ մետաղյա ժապավեններով, որոնք
կապահովեն պողպատե արտադրանքների պահպանվածությունը՝ դրանց պահման և փոխադրման ժամանակ: Կանոնակարգի 32-րդ կետ տեսազննում 0.5
21. Արդյո՞ք կապերով փաթեթավորված պողպատե արտադրանքների համար փաթեթվածքի զանգվածը չի գերազանցում 15000 կգ-ը, իսկ կաժերով փաթեթավորված պողպատե արտադրանքները՝
3000 կգ-ը: Կանոնակարգի 33-րդ կետ փորձա- քննություն և/կամ փաստաթղթային 0.8
22. Արդյո՞ք կաժերով փաթեթավորված պողպատե արտադրանքները կապված են 2 հանդիպակաց կապով, իսկ կաժերի կապերն ամրացված են 2 կամ 3 լրացուցիչ կապով: Կանոնակարգի 34-րդ կետ տեսազննում 0.2
23. Արդյո՞ք խմբաքանակի զանգվածը չի գերազանցում 40 տոննան: Կանոնակարգի 35-րդ կետ փորձա-
քննություն և/կամ փաստաթղթային 0.5
24. Արդյո՞ք ամրանային ձողերն ամրացված են ոչ պակաս 4-6 տեղից` այնպես, որ ամրացման տեղերի հեռավորությունը
լինի 2-3 մ: Կանոնակարգի 36-րդ կետ տեսազննում 0.3
25. Արդյո՞ք փաթեթավորված վիճակում պողպատե արտադրանքները պահված և
դարսված են դարսակաշարերով՝ հատակից
80-100 մմ բարձրությամբ՝ փակ կամ մթնոլորտային ուղղակի ազդեցությունները բացառող տարածքում: Կանոնակարգի 38-րդ կետ տեսազննում 1.0
26. Արդյո՞ք կախված ամրանային պողպատի դասից` եռակցելի ամրանային ձողերի համար ածխածնային համարժեքի CЭ
մեծությունը չի գերազանցում՝ Կանոնակարգի 39-րդ կետ
26.1. A 240 C, A 300 C, RB 400 W և A 400 C դասերի համար՝ 0,30-0,52 %-ը. 1-ին ենթակետ փորձա-
քննություն 0.3
26.2. RB 500 W և AТ 500 Cև А 500 С դասերի համար՝ 0,35-0,52
%-ը. 2-րդ ենթակետ փորձա-
քննություն 0.3
26.3. A 600 C դասի համար՝ 0,40-0,65 %-ը. 3-րդ ենթակետ փորձա-
քննություն 0.3
26.4. 32 մմ-ից ավելի տրամագծով RB 400 W և RB 500 W ամրանային պողպատի դասերի ամրանային ձողերի համար ածխածնային համարժեքի СЭ մեծությունը՝ 0,57%-ը ոչ ավելի: 4-րդ ենթակետ փորձա- քննություն 0.3
1 «Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է V
2 «Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում V
3 «Չ/պ» - չի պահանջվում, չի վերաբերում V
Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշումը:
Ստուգաթերթը լրացրեցին՝
Տեսչական մարմնի ծառայող ___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Տեսչական մարմնի ծառայող ___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ___________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
______ __________________20 թ.»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Բ. Բադալյան
27.04.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2023 թվական: