ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2023 թվականի N 603-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ավետիս Ահարոնյան փողոցի 1/8 շենք, 78 տարածք հասցեի պոմպակայանը՝ 20․5 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 06092021-01-0053) և պոմպակայանի սարքավորումները` ընդամենը 10750781․5 դրամ հաշվեկշռային արժեքով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ
Երևան
27.04.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
ապրիլի 27-ի N 603-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 1/8 ՇԵՆՔ, 78 ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի արժեքը (դրամ) Հաշվեկշռային արժեքը (դրամ)
1. Խողովակ F125 մ 2․5 7100 17750
2. Խողովակ F108 մ 102 6233 635766
3. Խողովակ F76 մ 2 4787 9574
4. Խողովակ F57 մ 3 4173 12519
5. Անկյուն F108 հատ 25 3469 86725
6. Անկյուն F125 հատ 2 5018 10036
7. Անկյուն F76 հատ 1 1330 1330
8. Զտիչ F100 հատ 1 44806 44806
9. Զտիչ F65 հատ 8 39047 312376
10. Փական Butterfly F100 հատ 7 28444 199108
11. Փական Butterfly F65 հատ 1 19310 19310
12. Հետադարձ փական F65 մետր 4 20350 81400
13. Ճկուն միացում կցաշուրթերով F65 հատ 8 25554 204432
14. Մետաղական կցաշուրթ F100 հատ 14 8499 118986
15. Մետաղական կցաշուրթ F65 հատ 18 6359 114462
16. Անցում 108-76 հատ 8 3238 25904
17. Խողովակ d40 մ 15 3781 56715
18. Խողովակի կցամասեր d40 հատ 10 652 6520
19. Մեկուսիչ հանքաբամբակով 0,5 մմ հատ 2 11563 23126
20. Ճնշման չափիչ գծմ 3 5203 15609
21. Փական 1/2 հատ 7 2891 20237
22. Մետաղական կցամաս 1/2 հատ 5 347 1735
23. Ջրասույզ պոմպ հատ 1 84864 84864
24. Հրշեջ հիդրանտ հատ 1 159120 159120
25. Պոմպ ջրի կենտրոնախույս, ոչ խորքային բազմաստիճան Wilo SIBOOST SMART2
HELIX VE 1006 մ 1 3633818 3633818
26. Պոմպ ջրի կենտրոնախույս, ոչ խորքային
բազմաստիճան Wilo SIBoost smart 3HELIX VE 611-WMS մ 1 4611403 4611403
27. Թիվ 78 տարածք քառ. մ 20․5 11861 243151․5
Ընդամենը 10750781․5
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Բ. ԲԱԴԱԼՅԱՆ
27.04.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ