ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 452-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի մայիսի 3-5-ը Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, իսկ գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ
Երևան
27.04.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 452-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Նարեկ Տերյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Գևորգ Մանթաշյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ
Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Տիգրան Գաբրիելյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Արա Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ
Արմեն Այվազյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ
Լիլիթ Սարոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ
Արմեն Մելքոնյան - ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ
Աննա Հասմիկյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Բ. Բադալյան
27.04.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ