Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5.

Օրենքի 61-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու դեպքում.».

2) 1-ին մասի «ժգ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժգ) պայմանագրի ժամկետը լրանալու կամ պայմանագրի գործողության դադարման դեպքում.».

3) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ» կետով.

«ժդ) սույն օրենքի 34.1-ին հոդվածի 7-րդ, 9-րդ կամ 10-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 34.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորմանը չմասնակցելու կամ սույն օրենքի 34.1-ին հոդվածի 14-րդ մասով նախատեսված ժամկետում ատեստավորմանը կրկին չմասնակցելու կամ ատեստավորման արդյունքով սույն օրենքի 34.1-ին հոդվածի 13-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացության դեպքում:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 1-ին մասի «ժդ» կետի պահանջները չեն տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորող, այդ թվում` Լիազոր մարմնի կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողների վրա:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։