Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 1-ից։

2. Փրկարար ծառայության այն ծառայողները, որոնք ցանկություն են հայտնել սույն օրենքի 34.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորումն անցնել վերապատրաստումից հետո, այդ իրավունքը կարող են իրացնել 2024 թվականի հունվարի 1-ից հետո՝ Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած ժամանակացույցի համաձայն:

3. Փրկարար ծառայության գործող կառուցվածքում ներառված, սակայն ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո գործունեությունը դադարեցնող հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների այն ծառայողների ցանկը, որոնք ենթակա չեն ատեստավորման, սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2023 թ. ապրիլի 28

Երևան

ՀՕ-132-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։