ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
12 դեկտեմբերի 2012 թվականի թիվ 276 Մոսկվա
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 798 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի ««Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 798 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Նախագահ՝ Վ. Բ. Խրիստենկո
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 12-ի
թիվ 276 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 798 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշմամբ հաստատված` ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումը, շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաստատված է
Մաքսային միության հանձնաժողովի
2011 թվականի սեպտեմբերի 23-ի
թիվ 798 որոշմամբ
(Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2012 թվականի դեկտեմբերի 12-ի
թիվ 276 որոշման խմբագրությամբ)
Ստանդարտների ցանկ, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է Մաքսային միության «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումը
Համարը՝ ը/կ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը Ստանդարտի նշագիրը. տեղեկատվություն փոփոխության մասին Ստանդարտի անվանումը Ծանոթագրություն
1 2 3 4 5
1 4-րդ հոդված, 2-րդ, 3.1, 3.2 (1-7-րդ, 9-18-րդ, 20-րդ, 22-24-րդ պարբերություններ), 4-րդ և 5-րդ կետեր ԳՕՍՏ 25779-90, 01.06.1992 թվականի թիվ 1 փոփոխություն, 01.06.2002 թվականի թիվ 2 փոփոխություն Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ
ՍՏԲ ԵՆ 71-8-2006 Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ․ Մաս 8. Ճոճեր, բլուրներ և նմանատիպ խաղալիքներ՝ նախատեսված տնային և բացօթյա ակտիվ հանգստի ժամանակ օգտագործման համար
ԳՕՍՏ Ռ 53906-2010 Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ. Մեխանիկական և ֆիզիկական հատկությունները
ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ 51555-2008 Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ. Մեխանիկական և ֆիզիկական հատկությունները
2 4-րդ հոդված, 3.3 կետ ԳՕՍՏ ԻՍՕ 8124-2-2001 Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ. Դյուրավառություն
ԳՕՍՏ 25779-90, 01.06.1992 թվականի թիվ 1 փոփոխություն, 01.06.2002 թվականի թիվ 2 փոփոխություն Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ
ԳՕՍՏ Ռ ԻՍՕ 8124-2-2008 Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ. Մաս 2. Դյուրավառություն
3 4-րդ հոդված, 3.4 և 3.5 կետեր, 2-րդ հավելված ԳՕՍՏ ԻՍՕ 8124-3-2001 Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ. Երեխայի առողջության համար վնասակար տարրերի առաջացում
ԳՕՍՏ 25779-90, 01.06.1992 թվականի թիվ 1 փոփոխություն, 01.06.2002 թվականի թիվ 2 փոփոխություն Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ
ՍՏԲ ԵՆ 71-4-2004 Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ․ Մաս 4. Հավաքածուներ՝ քիմիական փորձերի և համանման զբաղմունքի համար
ՍՏԲ ԵՆ 71-5-2004 Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ․ Մաս 5. Խաղային լրակազմեր (հավաքածուներ), որոնք ներառում են քիմիական նյութեր և չեն դասվում քիմիական փորձեր անցկացնելու համար նախատեսված հավաքածուների շարքին
ՍՏԲ 1700-2006 (ԵՆ 71-7:2002) Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ․ Մաս 7. Ներկեր՝ մատներով նկարելու համար. Տեխնիկական պահանջներ և փորձարկումների մեթոդներ
ՍՏ ՂՀ ԻՍՕ 8124-3-2008 Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ. Երեխայի առողջության համար վնասակար տարրերի առաջացում
4 4-րդ հոդված, 3.2 (25-րդ պարբերություն ), 3.6 և 5-րդ կետեր ԳՕՍՏ 25779-90, 01.06.1992 թվականի թիվ 1 փոփոխություն, 01.06.2002 թվականի թիվ 2 փոփոխություն Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ
ՍՏԲ IEC 62115-2008 Էլեկտրական խաղալիքներ. Անվտանգության պահանջներ
ԳՕՍՏ Ռ 51557-99 Էլեկտրական խաղալիքներ. Անվտանգության պահանջներ
ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ 51557-2008 Էլեկտրական խաղալիքներ. Անվտանգության պահանջներ
5 4-րդ հոդված, 3.2 կետ (26-րդ պարբերություն) ՍՏԲ IEC 60825-1-2011 Լազերային արտադրատեսակների անվտանգություն. Մաս 1. Սարքավորումների դասակարգումը և դրանց ներկայացվող պահանջները
ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 60825-1-2009 Լազերային արտադրատեսակների անվտանգություն. Մաս 1. Սարքավորումների դասակարգում և ձեռնարկ` սպառողների համար
2. Նշված որոշմամբ հաստատված՝ այն ստանդարտների ցանկում, որոնք պարունակում են «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ՝
ա) 4-րդ դիրքի 2-րդ վանդակում «2-րդ հավելված» բառերը փոխարինել «4-րդ հոդված, 3.1 կետ, 2-րդ հավելված» բառերով.
բ) 7-րդ և 8-րդ դիրքերը հանել.
գ) 12-14-րդ դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
12 4-րդ հոդված, 2-րդ, 3.1, 3.2 (1-24-րդ պարբերություններ), 4-րդ և 5-րդ կետեր ԳՕՍՏ 25779-90, 01.06.1992 թվականի թիվ 1 փոփոխություն, 01.06.2002 թվականի թիվ 2 փոփոխություն Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ
ԳՕՍՏ Ռ 53906-2010 Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ. Մեխանիկական և ֆիզիկական հատկությունները
ՍՏԲ ԵՆ 71-8-2006 Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ․ Մաս 8. Ճոճեր, բլուրներ և նմանատիպ խաղալիքներ՝ նախատեսված տնային և բացօթյա ակտիվ հանգստի ժամանակ օգտագործման համար
ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ
51555-2008 Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ. Մեխանիկական և ֆիզիկական հատկությունները
13 4-րդ հոդված, 3.3 կետ ԳՕՍՏ ԻՍՕ 8124-2-2001 Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ. Դյուրավառություն
ԳՕՍՏ 25779-90, 01.06.1992 թվականի թիվ 1 փոփոխություն, 01.06.2002 թվականի թիվ 2 փոփոխություն Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ
ԳՕՍՏ Ռ ԻՍՕ
8124-2-2008 Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ. Մաս 2. Դյուրավառություն
14 4-րդ հոդված, 3.4, 3.5 և 3.8 կետեր, 2-րդ հավելված ԳՕՍՏ ԻՍՕ 8124-3-2001 Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ. Երեխայի առողջության համար վնասակար տարրերի առաջացում
ԳՕՍՏ 25779-90, 01.06.1992 թվականի թիվ 1 փոփոխություն, 01.06.2002 թվականի թիվ 2 փոփոխություն Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ
ՍՏ ՂՀ ԻՍՕ
8124-3-2008 Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ. Երեխայի առողջության համար վնասակար տարրերի առաջացում
ՍՏԲ 1700-2006
(ԵՆ 71-7:2002) Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ․ Մաս 7. Ներկեր՝ մատներով նկարելու համար. Տեխնիկական պահանջներ և փորձարկումների մեթոդներ
դ) 15-րդ դիրքը հանել.
ե) 16-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
16 4-րդ հոդված, 3.2 (25-րդ, 26-րդ պարբերություններ), 3.6 և 5-րդ կետեր ԳՕՍՏ 25779-90, 01.06.1992 թվականի թիվ 1 փոփոխություն, 01.06.2002 թվականի թիվ 2 փոփոխություն Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ
ՍՏԲ IEC 60825-1-2011 Լազերային արտադրատեսակների անվտանգություն. Մաս 1. Սարքավորումների դասակարգումը և դրանց ներկայացվող պահանջները
ՍՏԲ IEC 62115-2008 Էլեկտրական խաղալիքներ. Անվտանգության պահանջներ
ԳՕՍՏ Ռ ՄԷՀ
60825-1-2009 Լազերային արտադրատեսակների անվտանգություն. Մաս 1. Սարքավորումների դասակարգում և ձեռնարկ՝ սպառողների համար
ԳՕՍՏ Ռ 51557-99 Էլեկտրական խաղալիքներ. Անվտանգության պահանջներ
ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ
51557-2008 Էլեկտրական խաղալիքներ. Անվտանգության պահանջներ
զ) 17-րդ, 18-րդ և 22-րդ դիրքերը հանել:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: