Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի ԹԻՎ 79 ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԹԻՎ 91 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

11 հունիսի 2013 թվականի թիվ 126 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի ԹԻՎ 79 ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԹԻՎ 91 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հունիսի 13-ի թիվ 79 որոշմամբ հաստատված՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի նշմամբ այն արտադրանքի ցանկում, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելը պետք է ուղեկցվի «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը հաստատող՝ համապատասխանության մասին փաստաթղթերից մեկը մաքսային մարմին ներկայացնելով, 1-ին բաժնի «Պաշտպանիչ ակնոցներ» և «Դեմքի պաշտպանիչ վահանակներ» դիրքերում, 2-րդ բաժնի «Պաշտպանիչ ակնոցներ» դիրքում և 4-րդ ու 5-րդ բաժինների «Պաշտպանիչ ակնոցներ» և «Դեմքի պաշտպանիչ վահանակներ» դիրքերում «9004 90 900-ից» բառերը փոխարինել «9004 90 900 0-ից բառերով»:

2. Այն արտադրանքի ցանկի 6-րդ դիրքում, որի նկատմամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է մաքսային մարմին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 91 որոշմամբ հաստատված՝ «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթուղթ ներկայացնելով, ՄՄ ԱՏԳ ԱԱ «8544 49 950 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «8544 49 950 1» և «8544 49 950 9» ծածկագրերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ Տ. Վալովայա

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։