Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 009/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (ՄՄ ՏԿ 009/2011) ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ (ՀԱՎԱՍՏՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-12-27-ից մինչև 2022-12-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-12-11Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

26 նոյեմբերի 2013 թվականի թիվ 273 քաղ. Մոսկվա

ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 009/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (ՄՄ ՏԿ 009/2011) ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ (ՀԱՎԱՍՏՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 237 որոշմամբ հաստատված՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝ Վ. Խրիստենկո

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 26-ի

թիվ 273 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարվող

1. Աղյուսակի գլխի 7-րդ վանդակի անվանումը «միության» բառից հետո լրացնել «և Միասնական տնտեսական տարածքի» բառերով։

2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 411 -4110 դիրքերով՝

« 41.1 71.100.70 Կոսմետիկա. Մանրէաբանություն. Խմորասնկերի և բորբոսի հաշվարկում.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 16212:2008-ի հիման վրա 5-րդ հոդվածի 4-րդ կետ 2014 թվական 2015 թվական Բելառուսի Հանրապետություն

41.2 71․100.70 Կոսմետիկա. Մանրէաբանություն. Սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ մանրէների հայտնաբերում.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 18415:2007-ի հիման վրա 5-րդ հոդվածի 4-րդ կետ 2014 թվական 2015 թվական Բելառուսի Հանրապետություն

41.3 71.100.70 Միջոցներ՝ ախտահանող քիմիական և հականեխիչ. Թեստ-մանրէների կոնսերվացում, որոնք օգտագործվում են մանրէասպան (ներառյալ Legionella մանրէները), միկոմանրէասպան, սպորասպան, սնկասպան և վիրուսասպան (ներառյալ բակտերիաֆագերը) ակտիվության որոշման համար։ ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 12353:2006-ի հիման վրա 5-րդ հոդվածի 4-րդ կետ 2014 թվական 2015 թվական Բելառուսի Հանրապետություն

41.4 71.100.70 Կոսմետիկա. Մակերևութաակտիվ նյութերի պարունակությամբ թեփի դեմ օգտագործվող կոսմետիկական միջոցների կազմում ցինկի պիրիտիոնինի, օլամինի պիրոկտոնի և կլիմբազոլի քանակական որոշում.

ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 16342:2013-ի հիման վրա 5-րդ հոդվածի 2-րդ կետի 2.2 ենթակետ 2014 թվական 2015 թվական Բելառուսի Հանրապետություն

41.5 71.100.70 Կոսմետիկա. Հեղուկային քրոմատագրման և զանգվածասպեկտրաչափական մեթոդներով կոսմետիկական միջոցներում З-յոդա-2-պրոպինիլբութիլկարբամատի (IPBC) պարունակության որոշում.

ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 16343:2013-ի հիման վրա 5-րդ հոդվածի 2-րդ կետի 2.2 ենթակետ 2014 թվական 2015 թվական Բելառուսի Հանրապետություն

41.6 71.100.70 Կոսմետիկա. Արևապաշտպան միջոցներ. A սպեկտրի ուլտրամանուշակագույն ճառագայթներից in vivo պաշտպանվածության աստիճանի գործակցի որոշում.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 24442:2011-ի հիման վրա 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր 2014 թվական 2015 թվական Բելառուսի Հանրապետություն

41.7 71.100.70 Կոսմետիկա. Արևապաշտպան միջոցներ. A սպեկտրի ուլտրամանուշակագույն ճառագայթներից in vitro ֆոտոպաշտպանվածության աստիճանի որոշում.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 24443:2012-ի հիման վրա 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր 2014 թվական 2015 թվական Բելառուսի Հանրապետություն

41.8 71.100.70 Կոսմետիկա. Կոսմետիկական արտադրանքում ՈՒՄ-ֆիլտրերի սքրինինգ և 10 ՈՒՄ-ֆիլտրերի քանակական որոշում՝ բարձր արդյունավետության հեղուկային քրոմատագրման միջոցով.

ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 16344:2013-ի հիման վրա 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր 2014 թվական 2015 թվական Բելառուսի Հանրապետություն

41.9 71.100.70 Կոսմետիկա. Արևից պաշտպանվելու հսկողության մեթոդներ. Արևապաշտպան միջոցների ֆոտոպաշտպանաշերտի գնահատման մեթոդների ամփոփում և վերլուծություն.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO/TR 26369:2009-ի հիման վրա 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր 2014 թվական 2015 թվական Ռուսաստանի Դաշնություն

41.10 71.100.70 Արտադրանք կոսմետիկական՝ սրվակներով. Մանրէազերծության որոշման մեթոդներ.

ԳՕՍՏ-ի մշակում 5-րդ հոդվածի 4-րդ կետ 2014 թվական 2015 թվական Ռուսաստանի Դաշնություն

»:

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 45-րդ դիրքով՝

« 45 71.100.70 Ատամների խնամքի միջոցներ. Պահանջներ, փորձարկումների մեթոդներ և մակնշում.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 11609:2010-ի հիման վրա 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետեր 2014 թվական 2015 թվական Բելառուսի Հանրապետություն

»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։