ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2022 թվականի թիվ 22 քաղ. Բիշքեկ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 18-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 33 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մարմիններում արտաքին աուդիտի (վերահսկողության) մասին հիմնադրույթի 10-րդ կետի «ա» ենթակետը լրացնել «, տեղեկացնում է արտաքին աուդիտի (վերահսկողության) օբյեկտներին արտաքին աուդիտի (վերահսկողության) միջոցառումներն անցկացնելու ժամկետների մասին տարեկան պլանը հաստատելուց հետո» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի
Հանրապետությունից՝ Բելառուսի
Հանրապետությունից՝ Ղազախստանի
Հանրապետությունից՝ Ղրղզստանի
Հանրապետությունից՝ Ռուսաստանի
Դաշնությունից՝
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: