Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 107 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2022 թվականի թիվ 35 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 107 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 2 և 3 կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 107 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Բ. Սուլթանով Ա. Կոժոշև Ա. Օվերչուկ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի`

2022 թվականի մարտի 17-ի

թիվ 35 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման մեջ կատարվող

1. Սույն որոշման թիվ 1 հավելվածում՝

ա) 3-րդ կետում՝ երկրորդ սյունակում, առաջին-երրորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը՝ արժեքը չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը չի գերազանցում 31 կգ-ը. 2022 թվականի հոկտեմբերի 1-ից՝ արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը չի գերազանցում 31 կգ-ը».

բ) 4-րդ կետում՝ երկրորդ սյունակում, տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը՝ արժեքը չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) բրուտտո քաշը չի գերազանցում 31 կգ-ը. 2022 թվականի հոկտեմբերի 1-ից՝ արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) բրուտտո քաշը չի գերազանցում 31 կգ-ը»։

2. Նշված որոշման թիվ 2 հավելվածի 1-ին աղյուսակում՝

ա) 3-րդ կետում՝

երկրորդ սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը՝ արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը գերազանցում է 31 կգ-ը. 2022 թվականի հոկտեմբերի 1-ից՝ արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը գերազանցում է 31 կգ-ը».

երրորդ սյունակից առաջին և երկրորդ պարբերությունները հանել․

բ) 4-րդ կետում՝

երկրորդ սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը՝ արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) բրուտտո քաշը գերազանցում 31 կգ-ը. 2022 թվականի հոկտեմբերի 1-ից՝ արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) բրուտտո քաշը գերազանցում է 31 կգ-ը».

երրորդ սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«արժեքի 15 տոկոսը, սակայն 2 եվրոյից ոչ պակաս` 1 կգ բրուտտո քաշի համար՝ արժեքային և (կամ) քաշային նորմերի գերազանցման մասով»։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։