Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԿԱՐԳՈՎ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2022 թվականի թիվ 118 քաղ. Վիտեբսկ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԿԱՐԳՈՎ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված ապրանքներից տարբերվող այն ապրանքների ցանկը, որոնց առնչությամբ մաքսային գործառնությունները կատարվում են առաջնահերթ կարգով

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Բ. Սուլթանով Ա. Կասիմալիև Ա. Օվերչուկ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի հուլիսի 15-ի

թիվ 118 որոշմամբ

ՑԱՆԿ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված ապրանքներից տարբերվող այն ապրանքների, որոնց առնչությամբ մաքսային գործառնությունները կատարվում են առաջնահերթ կարգով

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր Դիրքի անվանումը

2304 00 000 Կոպտոն և այլ կոշտ մնացորդներ, որոնք ստացվում են սոյայի յուղի զատման ընթացքում

2306 Կոպտոն և այլ կոշտ մնացորդներ, որոնք ստացվում են բուսական կամ մանրէաբանական ծագման ճարպերի կամ յուղերի զատման ընթացքում՝ բացի 2304 կամ 2305 ապրանքային դիրքերում նշվածներից

3505 10 Դեքստրիններ և վերափոխված այլ օսլաներ

3822 Ախտորոշիչ ազդանյութեր

3824 99 550 0 Ճարպերի էմուլսարարներ

Ծանոթագրություն. Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։