Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-09-25-ից մինչև 2026-07-03։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-07-03Բացել ARLIS-ում

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

2 սեպտեմբերի 2003 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003262

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

12 օգոստոսի 2003 թ. N 278-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ի ԹԻՎ 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 126-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ` Կանոնակարգ 3) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1.1. Կանոնակարգ 3-ի գլուխ 3-ի կետ 3-ի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«3. Բանկերը սույն Կանոնակարգի կետ 2-ով սահմանված հաշվետվությունները, ծանուցումները, կից տեղեկանքները, բացառությամբ թիվ 21, 22 և 27 ձևերի, ներկայացնում են բացառապես էլեկտրոնային փոստով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆայլերին համապատասխան: Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից բանկերին ուղարկված պաշտպանված ֆայլերով («Մայքրոսոֆթ օֆիս 97» ծրագրով), որոնց փոփոխելն արգելվում է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված:»:

1.2. Կանոնակարգ 3-ի գլուխ 6-ը լրացնել նոր 39.1 և 39.2 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«39.1. Բանկերը պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո, օրենքով սահմանված ժամկետներում, 1000 և ավելի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակել աուդիտորական ընկերության կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները (բացառությամբ դրանց կից ծանոթագրությունների), աուդիտորական եզրակացության հետ միասին, իսկ ֆինանսական հաշվետվությունների ամբողջ փաթեթը աուդիտորական եզրակացության հետ միասին` թղթային տարբերակով, հասանելի դարձնել հասարակությանը բանկում:

39.2. Բանկերը պարտավոր են օրենքով սահմանված ժամկետներում 1000 և ավելի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակել միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները:»:

1.3. Կանոնակարգ 3-ի գլուխ 6-ի կետ 41-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«41. Բանկերը օրենքներով և սույն Կանոնակարգով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը հրապարակելուց հետո 5-օրյա ժամկետում պարտավոր են Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման համապատասխան բաժին ներկայացնել այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) և հրապարակված հաշվետվության օրինակը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Տ. Սարգսյան

2003 թ. օգոստոսի 15

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։