Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 100 ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

23 սեպտեմբերի 2022 թվականի թիվ 138 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 100 ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություններ անցկացնելու կարգի մասին» 2017 թվականի մայիսի 26-ի համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. «Հատուկ սուբսիդիաների թույլատրելիության առանձին չափորոշչի կիրառման պայմանի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունիսի 21-ի թիվ 100 որոշման 2-րդ կետում «2022 թվականի նոյեմբերի 28» բառերը փոխարինել «2024 թվականի նոյեմբերի 28» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2022 թվականի նոյեմբերի 29-ից ոչ շուտ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ս. Ժումանգարին Ա. Կասիմալիև Ա. Օվերչուկ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։