Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Երաշխիքային վերապահումը

գործել է մինչև 2025-03-05Բացել ARLIS-ում

Հոդված 9. Երաշխիքային վերապահումը

Հավելված 1 Սննդամթերքի հետ շփվող փաթեթվածքից (խցանափակման միջոցների) նյութերից արտազատվող նյութերի անվտանգության սանիտարահիգիենիկ ցուցանիշները և նորմատիվները

Հավելված 2 Փաթեթվածքի (խցանափակման միջոցների) հետազոտության ժամանակ օգտագործվող մոդելային միջավայրերի ցանկ

Հավելված 3 Նյութի թվային, տառային (հապավում) նշագրումը, որից պատրաստվում է փաթեթվածքը (խցանափակման միջոցները)

Հավելված 4 Փաթեթվածքի (խցանափակման միջոցների) մականշվածքի վրա զետեղվող պիկտոգրամներ և պայմանանշաններ

ՓԱԹԵԹՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՄՄ ՏԿ 005/2011

Նախաբան

1. Սույն Տեխնիկական կանոնակարգը մշակված է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների ու կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրին համապատասխան։

2. Սույն Տեխնիկական կանոնակարգը մշակված է Մաքսային միության մաքսային տարածքում փաթեթվածքին (խցանափակման միջոցներին) ներկայացվող կիրառության և կատարման համար պարտադիր միասնական պահանջներ սահմանելու, Մաքսային միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող փաթեթվածքի (խցանափակման միջոցների) ազատ տեղափոխումն ապահովելու նպատակով։

3. Եթե փաթեթվածքի (խցանափակման միջոցների) վերաբերյալ ընդունված են փաթեթվածքին (խցանափակման միջոցներին) ներկայացվող պահանջները սահմանող Մաքսային միության տեխնիկական այլ կանոնակարգեր, ապա փաթեթվածքը (խցանափակման միջոցները) պետք է համապատասխանի Մաքսային միության տեխնիկական բոլոր այն կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։