ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2022 թվականի թիվ 111 քաղ. Վիտեբսկ
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ (ՆԻԿՈՏԻՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ) ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ծխախոտային (նիկոտին պարունակող) արտադրանքի ցանկում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 44 որոշման հավելված) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Բ. Սուլթանով Ա. Կասիմալիև Ա. Օվերչուկ
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
խորհրդի 2022 թվականի հուլիսի 15-ի
թիվ 111 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ծխախոտային (նիկոտին պարունակող) արտադրանքի ցանկում կատարվող
1. «Ապրանքի անվանումը» սյունակը լրացնել «*» նշանով տողատակի ծանոթագրությամբ։
2. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2404*-ից» ծածկագրով դիրքը հանել։
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«2404 11 000 Ծխախոտ կամ վերականգնված ծխախոտ պարունակող արտադրանք՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար
2404 12 000 Նիկոտին պարունակող այլ արտադրանք՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար
2404 19 000 Ծխախոտի կամ նիկոտինի փոխարինիչներ պարունակող այլ արտադրանք՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար»։
4. Տողատակի ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«*Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել բացառապես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, ապրանքի անվանումը բերված է միայն օգտվելու հարմարության համար:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: