Անցնել բովանդակությանը

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-01-14-ից մինչև 2017-10-28։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Կիրառության ոլորտը

գործել է մինչև 2017-10-28Բացել ARLIS-ում

Հոդված 1. Կիրառության ոլորտը

1. Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգը տարածվում է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող, նախկինում չշահագործված խաղալիքների վրա։

2. Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում նշված այն արտադրատեսակների վրա, որոնք չեն դիտվում որպես խաղալիք, ինչպես նաև անհատական պատվերով պատրաստված, ցուցադրանմուշ հանդիսացող խաղալիքների վրա։

3. Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգը սահմանում է պահանջներ խաղալիքների նկատմամբ՝ երեխաների և նրանց հսկող անձանց կյանքի և առողջության պաշտպանության, ինչպես նաև դրանց նշանակության և անվտանգության վերաբերյալ խաղալիքներ ձեռքբերողներին (սպառողներին) մոլորեցնող գործողությունները կանխելու նպատակով։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։