«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2007 թվականի N 504-Ն
ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22.2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 15.12.22 N 1947-Ն)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում արգելված սննդային հավելումների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ս. Սարգսյան
2007 թ. մայիսի 2
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 26-ի N 504-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ
Ինդեքսը Սննդային հավելումների անվանումները
(լատինական գրառումներով) Տեխնոլոգիական
ֆունկցիաները
E121 Ցիտրուսային կարմիր 2 (Օրսեին, Orcein,
Օրխիլ, Orchil) ներկանյութ (կարմիր)
E123 Ամարանտ (Amaranth), FD&C Red (Կարմիր) 2 ներկանյութ (կարմիր)
E 128 Կարմիր 2G ( Red 2 G) ներկանյութ
E216 Պարաօքսիբենզոյաթթվի պրոպիլային եթեր
(Propyl para-hydroxybenzoate) պահածոյացնող
նյութ (բենզոատներ)
E217 Պարաօքսիբենզոյաթթվի պրոպիլային եթերի
նատրիումական աղ (Sodium propyl para-
hydroxybenzoate) պահածոյացնող
նյութ (բենզոատներ)
E240 Ֆորմալդեհիդ (Formaldehyde) պահածոյացնող
նյութ
E924a Կալիումի բրոմատ (Potassium bromate) որակը լավացնող
նյութ (ալյուրի և
հացի բարելավիչ)
E924B Կալցիումի բրոմատ (Calcium bromate) որակը լավացնող
նյութ (ալյուրի և
հացի բարելավիչ)
(հավելվածը լրաց. 11.05.23 N 706-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան