Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՒ ՄՈՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՒ ՄՈՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 մարտի 2022 թվականի թիվ 31 քաղ. Մոսկվա

ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՒ ՄՈՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՒ ՄՈՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 50-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 30-ի թիվ 74 որոշմամբ հաստատված՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող առանձին ավտոտրանսպորտային ու մոտոտրանսպորտային միջոցների և ավտոտրանսպորտային ու մոտոտրանսպորտային միջոցների կցորդների ցանկի 4-րդ կետում «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8704 21 և 8704 31» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8704 21, 8704 31, 8704 41 և 8704 51՝ բացառությամբ բարձր ռադիոակտիվություն ունեցող նյութերի փոխադրման համար հատուկ նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցների»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։