Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԱՐՔԱ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 դեկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 05003363

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

11 նոյեմբերի 2003 թ. N 375-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅՈՑ ԱՐՔԱ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայոց արքա Տիգրան Մեծին նվիրված ոսկյա հուշադրամի (որպես Տիգրան Մեծի արծաթե դրամի «կրկնօրինակ»՝ Հայաստանի Հանրապետության զինանշանով) ուրվագիծը՝ ըստ հավելված 1-ի (կցվում է)։

2. Հայոց արքա Տիգրան Մեծին նվիրված ոսկյա հուշադրամներ թողարկել՝ հետևյալ չափանիշներով.

- անվանական արժեքը՝ 1000 դրամ.

- մետաղը և հարգը՝ 585 հարգի ոսկի (սպիտակ).

- կշիռը՝ մոտ 1/2 տրոյան ունցիա.

- տրամագիծը՝ մոտ 26 մմ.

- որակը՝ սովորական.

- տպաքանակը՝ 500 հատ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ` Տ. Սարգսյան

2003 թ. նոյեմբերի 17

Երևան

Հավելված N 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

11 նոյեմբերի 2003 թվականի

N 375-Ն որոշմամբ

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։