Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 դեկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 05003361

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

11 նոյեմբերի 2003 թ. N 383-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.1 գլուխը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի ապրիլի 29-ի ««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման մասին» կանոնակարգ 20-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգում (այսուհետև՝ կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) կանոնակարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամի (այսուհետև՝ հիմնադրամ) միջոցների հաշվին երաշխավորվում են նաև ֆիզիկական անձանց դրամային և արտարժութային բանկային հաշիվները՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով և պայմաններով».

բ) կանոնակարգի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Հիմնադրամի միջոցները կառավարում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով».

գ) կանոնակարգի 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

դ) կանոնակարգի 20-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կետով սահմանված տեղեկատվության ներկայացման ձևը բանկին է ներկայացնում «Ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման ֆոնդ» հիմնարկը՝ ստեղծված Կենտրոնական բանկի նախագահի 20.03.2003 թ. թիվ 1/92Լ որոշմամբ այսուհետև՝ հիմնարկ, երաշխավորված գումարի ստացման դեպքը տեղի ունենալուց հետո երկօրյա ժամկետում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ` Տ. Սարգսյան

2003 թ. նոյեմբերի 17

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։