ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 340-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամի կողմից ասթմա ունեցող երեխաների բուժման նպատակով ձեռք բերված դեղերի (1,835,600 ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ) ներմուծման և անհատույց բաշխման (բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. «Հայաստանի երեխաների առողջության» հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխոււմն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
12.05.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 340-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
Դեղորայքի անվանումը Հայաստանի Հանրապետության
«ԱՐԱԲԿԻՐ» բժշկական համալիր երեխաների և դեռահասների
առողջության ինստիտուտ Արցախի Հանրապետության
«Արևիկ» մանկական հիվանդանոց
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Արժեքը (ռուբլի) Քանակը Արժեքը (ռուբլի)
1. Symbicort Rapihaler՝ աերոզոլ ինհալացիայի համար 80/4.5 մկգ. 120 դոզա հատ 75 160,875 25 53,625
2. Symbicort Turbuhaler՝ փոշի ինհալացիայի համար 80/4,5 մկգ. 120 դոզա հատ 540 1,065,420 160 315,680
3. Symbicort Turbuhaler՝ փոշի ինհալացիայի համար 160/4,5 մկգ. 120 դոզա հատ 120 240,000
Ընդամենը՝ 1,466,295 369,305
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
12.05.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ