Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 181-Ն ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 126-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

2023 թվականի ապրիլի 13-ի

N 354-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

2023 թվականի ապրիլի 26-ի

N 190-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 181-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 126-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը՝

Հրամայում ենք՝

1. «Մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)` սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի մարտի 20-ի N 181-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2018 թվականի մարտի 30-ի N 126-Ն համատեղ հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները։ Համատեղ հրամանի՝

1) հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «և արտոնագրային հարկի համակարգերում» բառերը փոխարինել «համակարգում» բառով,

2) հավելվածի 7-9-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,

3) հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«10․ Վերադարձվող գումարը մասնակցին փոխանցելու նպատակով հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համատեղ սահմանած կարգով Կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի տվյալների հիման վրա մասնակիցների մեկ բանկային հաշվեհամարի կամ բանկային հաշվեհամարի պատկանելության և վավերականության վերաբերյալ տեղեկությունները ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական:»,

4) հավելվածը լրացնել նոր 10․1-ին կետով հետևյալ բովանդակությամբ․

«10․1․ Վերադարձվող գումարը մասնակցին վերադարձնելու նպատակով՝ մասնակիցը կարող է հարկային մարմին ներկայացնել իրեն պատկանող բանկային հաշվեհամար։»,

5) հավելվածի 14-րդ կետի 5-րդ ենթակետում՝ «չափը» բառից հետո լրացնել «և վերադարձման հաշվետու ժամանակաշրջանը» բառերով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից և դրա գործողությունը տարածվում է նաև մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրն առաջացած հարաբերությունների վրա:

Ռ. Բադասյան Վ. Հովհաննիսյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մայիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։