Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 399-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 ապրիլի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 05004060

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

16 մարտի 2004 թ. N 59-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 399-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 421-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամանիշերի թողարկման վերաբերյալ» կարգի 5-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթին նվիրված արծաթյա հուշադրամի ուրվագծի վերաբերյալ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից ներկայացված առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 25-ի «Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթին նվիրված հուշադրամների թողարկման մասին» թիվ 399-Ն որոշման 2-րդ կետով հաստատված Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթին նվիրված արծաթյա հուշադրամի ուրվագիծը (որոշման հավելված 1-ը) փոխարինել նոր ուրվագծով՝ ըստ հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` Տ. Սարգսյան

2004 թ. մարտի 18

Երևան

Հավելված 1

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։