ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2022 թվականի թիվ 91 քաղ. Մոսկվա
«ՈՐՊԵՍ ՎԱՌԵԼԻՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ, ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԵԼԻՍ, ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգի 2-րդ կետի «ա» ենթակետի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Հաստատել «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջները» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա այն արտադրանքի կցվող ցանկը, որի առնչությամբ, մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս, հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2022 թվականի հունիսի 14-ի
թիվ 91 որոշմամբ
ՑԱՆԿ
«Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջները» ԵԱՏՄ ՏԿ 036/2016 Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա այն արտադրանքի, որի առնչությամբ, մաքսային ընթացակարգերով ձևակերպվելիս, հաստատվում է տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը:
Արտադրանքի անվանումը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթ (համապատասխանության գնահատման փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ) Ծանոթագրություն
1 2 3 4
1. Որպես վառելիք կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար օգտագործվող հեղուկացված ածխաջրածնային գազ 2711 12 940 02711 12 970 0
2711 13 910 0
2711 13 970 0
2901 10 000 1 համապատասխանության հայտարարագիր
2. Ավտոմոբիլային տրանսպորտի համար որպես շարժիչային վառելիք օգտագործվող հեղուկացված ածխաջրածնային գազ 2711 12 940 0
2711 12 970 0
2711 13 970 0 համապատասխանության հայտարարագիր
Ծանոթագրություն. սույն ցանկը կիրառելու նպատակներով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: