Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 236 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունիսի 2022 թվականի թիվ 93 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 236 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջների պահպանումը, և «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» թիվ 236 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2022 թվականի հունիսի 14-ի

թիվ 93 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 236 որոշման մեջ կատարվող

1. Նշված որոշմամբ հաստատված՝ միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում ապահովվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջների պահպանումը՝

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1, 73.1, 75.1, 75.2, 86.1, 86.2, 87.1, 87.2, 88.1, 90.1, 139.1, 170.1, 187.1, 210.1, 218.1, 255.1, 274.1, 319.1, 320.1, 490.1, 490.2, 606.1-606.10 դիրքերով՝

« 5.1 ԳՕՍՏ ISO 6079-2019 «Թեյ լուծվող. Տեխնիկական պայմաններ»

73.1 ԳՕՍՏ 7045-2017 «Ալյուր աշորայի հացաթխման: Տեխնիկական պայմաններ»

75.1 ԳՕՍՏ 7169-2017 «Ցորենային թեփ. Տեխնիկական պայմաններ»

75.2 ԳՕՍՏ 7170-2017 «Աշորային թեփ. Տեխնիկական պայմաններ»

86.1 ԳՕՍՏ 951 1-80 «Հացաբուլկեղեն շերտավոր. Տեխնիկական պայմաններ»

86.2 ԳՕՍՏ 9713-95 «Հացաբուլկեղեն սիրողական. Տեխնիկական պայմաններ»

87.1 ԳՕՍՏ 9846-88 «Հացիկներ խրթխրթան. Տեխնիկական պայմաններ»

87.2 ԳՕՍՏ 11270-88 «Հացաբուլկեղեն. Ցպիկաձև. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

88.1 ԳՕՍՏ 12183-2018 «Ալյուր աշորացորենային և ցորենաաշորային թեփահան հացաթխման. Տեխնիկական պայմաններ»

90.1 ԳՕՍՏ 12584-67 «Բատոններ ակոսավոր` երկարատև պահման համար, սպիրտով պահածոյացված. Տեխնիկական պայմաններ»

139.1 ԳՕՍՏ 24298-80 «Հացաբուլկեղեն մանրահատ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

170.1 ԳՕՍՏ 28881-90 «Հացի ձողիկներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

187.1 ԳՕՍՏ 30561-2017 «Ճակնդեղամաթ (մելաս). Տեխնիկական պայմաններ»

210.1 ԳՕՍՏ 31751-2012 «Հացաբուլկեղեն տապակած. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

218.1 ԳՕՍՏ 31806-2012 «Կիսաֆաբրիկատ հացաբուլկեղեն՝ սառեցված և պաղեցված. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

255.1 ԳՕՍՏ 32677-2014 «Հացաբուլկեղեն. Եզրույթներ և սահմանումներ»

274.1 ԳՕՍՏ 32908-2014 «Մակարոնային արտադրատեսակներ, առանց գլյուտենի. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

319.1 ԳՕՍՏ 34142-2017 «Ալյուր տրիտիկալեի. Տեխնիկական պայմաններ»

320.1 ԳՕՍՏ 34149-2017 «Ջին. Տեխնիկական պայմաններ»

490.1 ՍՏ ՂՀ 3384-2019 «Թեփ եգիպտացորենի. Տեխնիկական պայմաններ»

490.2 ՍՏ ՂՀ 3385-2019 «Սաղմ եգիպտացորենի. Տեխնիկական պայմաններ»

606.1 ԳՕՍՏ Ռ 57607-2017 «Հացաբուլկեղեն ցորենի ալյուրից. Հաց կաթնահունց փաթեթվածքում. Տեխնիկական պայմաններ»

606.2 ԳՕՍՏ Ռ 57609-2017 «Բուլկեղեն աշորացորենային կաթնահունց. Լոշիկ «Աշորայի». Տեխնիկական պայմաններ»

606.3 ԳՕՍՏ Ռ 57610-2017 «Հացաբուլկեղեն ցորենաաշորային. Կարելյան հաց. Տեխնիկական պայմաններ»

606.4 ԳՕՍՏ Ռ 57935-2017 «Հացաբուլկեղեն ցորենի ալյուրից կաթնահունց. «Բարձրակալորիական բուլկի» Տեխնիկական պայմաններ»

606.5 ԳՕՍՏ Ռ 57936-2017 «Բուլկեղեն ցորենի ալյուրից` կաթնահունց. Հացիկ «Լենինգրադյան». Տեխնիկական պայմաններ»

606.6 ԳՕՍՏ Ռ 57937-2017 «Բուլկեղեն ցորենի ալյուրից` կաթնահունց. Բատոնիկ թեյի համար. Տեխնիկական պայմաններ»

6067.7 ԳՕՍՏ Ռ 58161-2018 «Հացաբուլկեղեն մանկական սննդի համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

6068.8 ԳՕՍՏ Ռ 58233-2018 «Հաց ցորենի ալյուրից. Տեխնիկական պայմաններ»

606.9 ԳՕՍՏ Ռ 58390-2019 «Սոյա ծլեցված սննդային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

606.10 ԳՕՍՏ Ռ 58425-2019 «Հատիկ տափակեցրած պահածոյացված. Տեխնիկական պայմաններ»

»,

բ) 73-րդ, 98-րդ, 147-րդ, 209-րդ, 212-րդ, 218-րդ, 219-րդ, 496-րդ, 498-րդ, 500-րդ, 507-րդ, 513-րդ, 519-րդ, 521-րդ, 523-րդ, 525-րդ, 529-րդ, 541-րդ և 548-րդ դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

« 73 ԳՕՍՏ 7022-2019 «Սպիտակաձավար. Տեխնիկական պայմաններ»

98 ԳՕՍՏ 14032-2017 «Գալետներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

147 ԳՕՍՏ 26884-2018 «Շաքարային արդյունաբերության մթերքներ. Եզրույթներ և սահմանումներ»

209 ԳՕՍՏ 31743-2017 «Մակարոնային արտադրատեսակներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

212 ԳՕՍՏ 31763-2012 «Գինու սպիրտ. Տեխնիկական պայմաններ»

218 ԳՕՍՏ 31805-2018 «Հացաբուլկեղեն ցորենի հացաթխման ալյուրից. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

219 ԳՕՍՏ 31807-2018 «Հացաբուլկեղեն աշորայի հացաթխման և աշորայի ու ցորենի հացաթխման ալյուրի խառնուրդից: Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

496 ՂՄՍ 1329:2018 «Վայրի մրգեր թարմ. Տեխնիկական պայմաններ»

498 ՂՄՍ 738:2018 «Տորթեր և հրուշակներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

500 ՂՄՍ 845:2020 «Վարենիկներ` արագ սառեցրած. Տեխնիկական պայմաններ»

507 ՂՄՍ 946:2017 «Արագ պատրաստման մակարոնային արտադրատեսակներ` համային հավելումներով. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

513 ՂՄՍ 980:2021 «Ազգային խմիչքներ «Մաքսիմ» և «Ժարմա». Տեխնիկական պայմաններ»

519 ՂՄՍ 1027:2017 «Տալկան. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

521 ՂՄՍ 1067:2020 «Ազգային խմիչքներ «Բոզո-Շորո». Տեխնիկական պայմաններ»

523 ՂՄՍ 1103:2017 «Սննդամթերք «Մեղր բնական մայր` մեղվի կաթով». Տեխնիկական պայմաններ»

525 ՂՄՍ 1161:2018 «Չիպսեր հացային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

529 ՂՄՍ 1219:2020 «Արիշտա օսլայից՝ դունգանական «Ֆին-Տեզ». Տեխնիկական պայմաններ»

541 ՂՄՍ 1273:2020 «Ազգային սննդամթերք «Ժուպկա». Տեխնիկական պայմաններ»

548 ՂՄՍ 1295:2020 «Չոր նախաճաշեր՝ գրանոլա. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

»,

գ) 549-րդ և 563-րդ դիրքերը հանել,

դ) 600-րդ դիրքը «Ծանոթագրություն» սյունակում լրացնել հետևյալ բովանդակությամբ տեքստով՝

«կիրառվում է մինչև «Հացաբուլկեղեն աշորայի հացաթխման և աշորայի ու ցորենի հացաթխման ալյուրի խառնուրդից. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ԳՕՍՏ 31807-2018-ում փոփոխություններ կատարելը,

դ) 601-րդ դիրքը «Ծանոթագրություն» սյունակում լրացնել հետևյալ բովանդակությամբ տեքստով՝

«կիրառվում է մինչև «Հացաբուլկեղեն՝ ցորենային հացաթխման ալյուրից. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ԳՕՍՏ 31805-2018-ում փոփոխություններ կատարելը:

2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը՝

ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1, 67.1, 67.2, 93.1, 224.1, 231.1, 233.1, 236.1, 281.1, 285.1, 390.1, 398.1, 406.1, 409.1, 415.1, 416.1, 418.1, 420.1, 421.1, 429.1, 432.1, 438.1, 439.1, 442.1, 449.1, 451.1, 493.1, 508.1, 558.1-558.7 և 638.1 դիրքերով՝

« 20.1 7-րդ հոդվածի «պրոբիոտիկ միկրոօրգանիզմներ» ցուցանիշ ԳՕՍՏ 10444.11-2013 (ISO 15214:1998) «Սննդամթերքի և կենդանիների համար նախատեսված կերերի մանրէաբանություն. Մեզոֆիլ կաթնաթթվային միկրոօրգանիզմների հայտնաբերման և քանակության հաշվարկման մեթոդներ»

67.1 МР 2.3.1.0253-21 «Ռուսաստանի Դաշնության բնակչության տարբեր խմբերի համար էներգիայի և սննդանյութերի ֆիզիոլոգիական պահանջների նորմեր»

67.2 1-ին հավելված ԳՕՍՏ Ռ 57989-2017 «Մասնագիտացված սննդամթերք. Պոլիմերազային շղթայական ռեակցիայի հիման վրա պաթոգեն միկրոօրգանիզմների հայտնաբերման մեթոդներ»

93.1 2-րդ հավելված ԳՕՍՏ 29184-91 «Սննդամթերք. Enterobacteriaceae ընտանիքի բակտերիաների հայտնաբերման և քանակության որոշման մեթոդներ»

224.1 2-րդ հավելվածի 2-րդ աղյուսակի «С. botulinum մեզոֆիլային կլոստրիդիաներ» ցուցանիշ ԳՕՍՏ 10444.7-86 «Սննդամթերք. Բոտուլինային տոքսինների և Clostridium botulinum-ի հայտնաբերման մեթոդներ»

231.1 ԳՕՍՏ ISO 1839-2018 «Թեյ. Նմուշառում»

233.1 ԳՕՍՏ ISO 7516-2019 «Թեյ լուծվող. Նմուշառում անալիզի համար»

236.1 ԳՕՍՏ 5904-2019 «Հրուշակեղեն. Ընդունման կանոններ և նմուշառման մեթոդներ»

281.1 ԳՕՍՏ 34480-2018 «Միս և մսամթերք. Տանդեմային զանգվածասպեկտրաչափության մեթոդով ամֆենիկոլների և պենիցիլինների որոշում»

285.1 ՍՏ ՂՀ 3572-2020 «Ալյուր, ձավար, հաց, հացաբուլկեղեն և ալրաղացաձավարային արտադրատեսակներ. Սնդիկի զանգվածային մասի չափման վոլտամպերաչափական մեթոդ»

390.1 ՉՄ-1/2021 «Կենդանիների կերերի և համակցված կերերի, հացահատիկային բույսերի, հացահատիկաոլոռային բույսերի, յուղատու կուլտուրաների և դրանց վերամշակումից ստացված մթերքների նմուշներում միկոտոքսինների զանգվածային մասի չափումների մեթոդիկա՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով Evidence Investigator RANDOX անալիզարարի համար «Մուսո» թեստ համակարգի կիրառմամբ ( 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 241.0013/ՌԱ.ՌՈՒ.311866/2021 վկայագրման մասին վկայական):

Բացի հղիների և կերակրող կանանց սննդի համար նախատեսված մթերքներում (3-րդ հավելվածի 11-րդ բաժին) և մանկական սննդամթերքում միկոտոքսինների (աֆլատոքսին Bi, դեզօքսինիվալենոլ, զեարալենոն) որոշումից

398.1 ՉՄ 1060-2018 «Կենդանական ծագման արտադրանք:

Կաթում և կաթնային մթերքներում Mi աֆլատոքսինի պարունակության չափումների մեթոդիկա ԻՖԱ մեթոդով՝ ВIOО Scientific Corporation-ի (ԱՄՆ) արտադրության MaxSignal ռեագենտների հավաքակազմի օգտագործմամբ (2018 թվականի ապրիլի 20-ի թիվ 2341/420-ՌԱ.ՌՈՒ.311703-2018 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ.1.31.2018.30616)

406.1 ՉՄ 1055-2018 «Հացահատիկ և դրա վերամշակումից ստացված մթերքներ: Կենդանական ծագման սննդամթերք: В1 աֆլատոքսինի պարունակության չափումների մեթոդիկա՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ MaxSignal Aflatoxin B1 ELISA Test Kit» ռեագենտների հավաքակազմերի օգտագործմամբ (2018 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 2570/130- ՌԱ.ՌՈՒ.31 1703-2018 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ.1.31.2019.32685): Բացի հղիների և կերակրող կանանց սննդի համար նախատեսված մթերքներում (3-րդ հավելվածի 11-րդ բաժին) և մանկական սննդամթերքում հացահատիկի և դրա վերամշակումից ստացված մթերքների համար աֆլատոքսին B1-ի որոշումից

409.1 «Հացահատիկային մշակաբույսերի, կերերի և ընկույզների նմուշներում B1 աֆլատոքսինի զանգվածային մասի չափումների մեթոդիկա՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ «Քեմա» ՍՊԸ-ի արտադրության «ԱՖԼԱՏՈՔՍԻՆ-ԻՖԱ» ռեագենտների հավաքածուի օգնությամբ (2018 թվականի հուլիսի 3-ի թիվ 241.0192/ՌԱ.ՌՈՒ.311866/2017 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ Կ921Գ ՖՌ.1.31.2018.29400):

Բացի հղիների և կերակրող կանանց սննդի համար նախատեսված մթերքներում (3-րդ հավելվածի 11-րդ բաժին) և մանկական սննդամթերքում հացահատիկի և դրա վերամշակումից ստացվող մթերքների համար աֆլատոքսին B1-ի որոշումից

4151 ՉՄ 1035-2018 «Բուսական ծագման արտադրանք: Հացահատիկում, դրա վերամշակումից ստացված մթերքներում, հացահատիկաոլոռայիններում, կերերում զեարալենոնի պարունակության չափումների մեթոդիկա ԻՖԱ մեթոդով՝ ВIOО Scientific Corporation-ի (ԱՄՆ) արտադրության MaxSignal ռեագենտների հավաքակազմի օգտագործմամբ (2018 թվականի ապրիլի 20-ի թիվ 2342/420-ՌԱ.ՌՈՒ.311703-2018 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ.1.31.2018.30617)

416.1 «Հացահատիկային մշակաբույսերի, կերերի և ընկույզների նմուշներում զեարալենոնի զանգվածային մասի չափումների մեթոդիկա՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ «Քեմա» ՍՊԸ-ի արտադրության «ԶԵԱՐԱԼԵՆՈՆ-ԻՖԱ» ռեագենտների հավաքածուի օգնությամբ

(2017 թվականի հուլիսի 3-ի թիվ 241.0195/ՌԱ.ՌՈՒ.311866/2017 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ Կ923 ՖՌ.1.31.2018.29428):

Բացի մանկական սննդի համար նախատեսված մթերքներում զեարալենոնի որոշման

418.1 ԳՕՍՏ 34618-2019 «Հացահատիկային հիմքով մասնագիտացված սննդամթերք. ԲԱՀՔ-ԶՍ մեթոդով Տ-2 և ՆՏ-2 տոքսինների որոշում՝ իմունոաֆինային աշտարակներում մաքրմամբ»

420.1 ՉՄ 1037-2018 «Հացահատիկ և դրա վերամշակումից ստացվող մթերքներ, կենդանական ծագման մթերքներ: Տ-2 տոքսինի չափումների մեթոդիկա իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ MaxSignal Т-2 Toxin (САР) ELISA Test Kit ռեագենտների հավաքակազմի օգտագործմամբ (2018 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 2569/130-ՌԱ.ՌՈՒ.311703-2018 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ.1.31.2019.32684)

421.1 «Հացահատիկային մշակաբույսերի և կերերի նմուշներում Տ-2 տոքսինի զանգվածային մասի չափումների մեթոդիկա՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ «Քեմա» ՍՊԸ-ի արտադրության «Տ-2 ՏՈՔՍԻՆ-ԻՖԱ» ռեագենտների հավաքածուի օգնությամբ (2017 թվականի հուլիսի 3-ի թիվ 241.0194/ՌԱ.ՌՈՒ.311866/2017 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ Կ922 ՖՌ.1.31.2018.29427)

429.1 ՉՄ 1036-2018 «Բուսական ծագման արտադրանք: Հացահատիկ և դրա վերամշակումից ստացված մթերք: Հացահատիկաոլոռայիններ: Կերեր: Ա օքրատոքսինի պարունակության չափումների մեթոդիկա՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ MaxSignal Ochratoxin A ELISA Test Kit ռեագենտների հավաքակազմերի օգտագործմամբ (2018 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 2431/420-ՌԱ.ՌՈՒ.311703-2018 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ.1.31.2018.31351):

432.1 «Հացահատիկային մշակաբույսերի և կերերի նմուշներում Ա օքրատոքսինի զանգվածային մասի չափումների մեթոդիկա՝ իմունոֆերմենտային անալիզի մեթոդով՝ «Քեմա» ՍՊԸ-ի արտադրության «ՕՔՐԱՏՈՔՍԻՆ-ԻՖԱ» ռեագենտների հավաքածուի օգնությամբ (2017 թվականի հուլիսի 3-ի թիվ 241.0193/ՌԱ.ՌՈՒ.311866/2017 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ Կ924 ՖՌ.1.31.2018.29397):

438.1 ՉԿՄ.ՄՆ 5617-2016 «Հացահատիկում, դրա վերամշակումից ստացված մթերքում, հացահատիկաոլոռայիններում, կերերում դեզօքսինիվալենոլի պարունակության չափումների կատարման մեթոդիկա ԻՖԱ մեթոդով՝ ВIOО Scientific Corporation-ի (ԱՄՆ) արտադրության MaxSignal ռեագենտների հավաքակազմի օգտագործմամբ (2016 թվականի հունիսի 28-ի թիվ 961/2016 վկայագրման մասին վկայական):

Բացի մանկական սննդի համար նախատեսված մթերքներում դեզօքսինիվալենոլի որոշումից

439.1 ՉՄ 1064-2018 «Բուսական ծագման արտադրանք: Հացահատիկում, դրա վերամշակումից ստացված մթերքներում, հացահատիկաոլոռայիններում, կերերում դեզօքսինիվալենոլի պարունակության չափումների մեթոդիկա ԻՖԱ մեթոդով՝ ВIOО Scientific Corporation-ի (ԱՄՆ) արտադրության MaxSignal ռեագենտների հավաքակազմի օգտագործմամբ (2018 թվականի ապրիլի 20-ի թիվ 2343/420-ՌԱ.ՌՈՒ.311703-2018 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ.1.31.2018.30618):

Բացի մանկական սննդի համար նախատեսված մթերքներում դեզօքսինիվալենոլի որոշումից

442.1 «Հացահատիկային մշակաբույսերի, կերերի և ընկույզի նմուշներում դեզօքսինիվալենոլի զանգվածային մասի չափումների մեթոդիկա՝ իմունոֆերմենտային անալիզի մեթոդով՝ «Քեմա» ՍՊԸ-ի արտադրության «ԴԵԶՕՔՍԻՆԻՎԱԼԵՆՈԼ-ԻՖԱ» ռեագենտների հավաքածուի օգնությամբ (2017 թվականի հուլիսի 3-ի թիվ 241.0196/ՌԱ.ՌՈՒ.311866/2017 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ Կ925 ՖՌ. 1.31.2018.29430): Բացի մանկական սննդի համար նախատեսված մթերքներում դեզօքսինիվալենոլի որոշումից

449.1 ԳՕՍՏ 34140-2017 «Սննդամթերք, կերեր, պարենային հումք: Միկոտոքսինների որոշման մեթոդ՝ զանգվածասպեկտրաչափական դետեկտմամբ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման միջոցով»

451.1 «Հացահատիկային մշակաբույսերի և կերերի Bi և Вг ֆումոնիզինների զանգվածային մասի չափումների մեթոդիկա՝ իմունոֆերմենտային անալիզի մեթոդով՝ «Քեմա» ՍՊԸ-ի արտադրության «ՖՈՒՄՈՆԻԶԻՆ-ԻՖԱ» ռեագենտների հավաքակազմի օգնությամբ (2017 թվականի հուլիսի 3-ի թիվ 241.0199/ՌԱ.ՌՈՒ.311866/2017 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ Կ927 ՖՌ.1.31.2018.29394):

493.1 ԳՕՍՏ 34165-2017 «Հացահատիկավորներ, լոբահատիկավորներ և դրանց վերամշակումից ստացվող մթերք: Վնասատու միջատներով աղտոտվածության որոշման մեթոդներ»

508.1 ԳՕՍՏ 32035-2013 կետ 5.8.7 «Օղիներ և հատուկ օղիներ: Ընդունման կանոններ և անալիզի մեթոդներ»

558.1 «Մսի, ձկան, թռչնի մսի, ծովամթերքների և մսային հիմքով մանկական սննդի նմուշներում բացիտրացինի զանգվածային մասի չափումների մեթոդիկա՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ «Քեմա» ՍՊԸ-ի արտադրության «ԲԱՑԻՏՐԱՑԻՆ-ԻՖԱ» ռեագենտների հավաքածուի օգնությամբ (2019 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 241.0257/ՌԱ.ՌՈՒ.311866/2019 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ Կ913 ՖՌ.1.31.2020.36372)

558.2 ՉՄ В003-2020 «Կենդանական ծագման արտադրանք: Կերեր: Բացիտրացինի պարունակության չափումների մեթոդիկա՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ «ԻՖԱ-հակաբիոտիկ բացիտրացին» ռեագենտների հավաքակազմի օգտագործմամբ» (2020 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 7640/03-ՌԱ.ՌՈՒ.311703-2020 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ. 1.31.2020.38381)

558.3 1.1 .Ա մասի ՄՑՈՒ 4.1.3535֊ 18 «Կենդանական ծագման սննդամթերքում քլորամֆենիկոլի (լևոմիցետինի) մնացորդային քանակությունների քանակական որոշման մեթոդիկա» (2018 թվականի ապրիլի 24-ի թիվ ՌՈՍՍ ՌՈՒ.0001.310430/0042.24.04.18 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ.1.31.2019.33098)

558.4 II.1.Ա մասի ՄՑՈՒ 4.1.3535֊ 18 «Կենդանական ծագման սննդամթերքում տետրացիկլինային խմբի մնացորդային քանակությունների քանակական որոշման մեթոդիկա» (2018 թվականի ապրիլի 24-ի թիվ ՌՈՍՍ ՌՈՒ.0001.310430/0040.24.04.18 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ. 1.31.2019.330960)

558.5 III.1.Ա մասի ՄՑՈՒ 4.1.3535-18 «Կենդանական ծագման սննդամթերքում բացիտրացինի մնացորդային քանակությունների քանակական որոշման մեթոդիկա» (2018 թվականի ապրիլի 24-ի թիվ

ՌՈՍՍ ՌՈՒ.0001.310430/0041.24.04.18 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ.1.31.2019.32667)

558.6 ՄՑՈՒ 4.1.3682-20 «Կենդանական ծագման սննդամթերքում ամինոգլուկոզիդների (ստրեպտոմիցինի և դիհիդրոստրեպտոմիցինի) մնացորդային քանակությունների քանակային որոշում մրցակցային իմունաֆերմենտային անալիզի մեթոդով» (2021 թվականի փետրվարի 5-ի թիվ 0134/ ՌՈՍՍ ՌՈՒ.0001.310430/2021 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌ.1.31.2021.40253)

558.7 ՄՑՈՒ 4.1.3683-20 «Կենդանական ծագման սննդամթերքում պենիցիլինների մնացորդային քանակությունների քանակական որոշում՝ մրցակցային իմունաֆերմենտային անալիզի մեթոդով» (2021 թվականի փետրվարի 5-ի թիվ 0102/ՌՈՍՍ ՌՈՒ.0001.310430/2021 վկայագրման մասին վկայական, ռեեստրում համարը՝ ՖՌԼ.31.2021.39622)

638.1 ՄՑՈՒ 4.1.3606-20 «Սննդամթերքում նատրիումի, կալիումի, կալցիումի և մագնեզիումի որոշում՝ ատոմաաբսորբցիոն սպեկտրաչափության մեթոդով»(2020 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 0121/ՌՈՍՍ ՌՈՒ.0001.310430/2020 վկայագրման մասին վկայական)

»,

բ) 465-րդ, 544-րդ, 548-րդ, 549-րդ և 555-րդ դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

« 465 ԳՕՍՏ 34050-2017 «Ջուր, հող, անասնակեր, բուսական և կենդանական ծագման սննդամթերք: 2,4-D (2,4-երկքլորֆենօքսիքացախաթթվի) որոշում՝ քրոմատագրման մեթոդներով»

544 ՉԿՄ.ՉՎ 3830-2015 «Կենդանական ծագման արտադրանքում տետրացիկլինների խմբի հակաբիոտիկների պարունակության չափումների կատարման մեթոդիկա՝ ԻՖԱ մեթոդով՝ MaxSignal և ԻՖԱ- հակաբիոտիկ-տետրացիկլին ռեագենտների հավաքածուի օգտագործմամբ» (2021 թվականի մայիսի 19-ի թիվ 1302/2021 վկայագրման մասին վկայական)

548 ՉԿՄ.ՉՎ 4652-2013 «Կենդանական ծագման սննդամթերքում բացիտրացինի զանգվածային մասը: Չափումների կատարման մեթոդիկա իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ BACITRACIN ELISA и ПРОДОСКРИН® արտադրության «ԻՖԱ-բացիտրացին» թեստ-համակարգերի օգտագործմամբ» (2019 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 1190/2019 վկայագրման մասին վկայական)

549 ՉԿՄ.ՉՎ 4678-2018 «Կենդանական ծագման արտադրանքում քլորամֆենիկոլի (լևոմիցետինի) պարունակության չափումների կատարման մեթոդիկա իմունաֆերմենտային անալիզի մեթոդով՝ MaxSignal (R) Chloramphenicol (CAP) ELISA Test Kit և ԻՖԱ-հակաբիոտիկ- քլորամֆենիկոլ ռեագենտների հավաքակազմերի օգտագործմամբ» (2018 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1119/2018 վկայագրման մասին վկայական)

555 ՉԿՄ.ՉՎ 4894-2018 «Կենդանական ծագման արտադրանքում ստրեպտոմիցինի զանգվածային մասի չափումների կատարման մեթոդիկա ԻՖԱ մեթոդով՝ Max Signal Streptomycin ELISA Test Kit և ԻՖԱ-հակաբիոտիկ- ստրեպտոմիցին ռեագենտների հավաքակազմի օգտագործմամբ» (2018 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 1145/2018 վկայագրման մասին վկայական)

»,

գ) 1-ին, 2-րդ, 5-րդ, 62-րդ, 63-րդ, 127-րդ, 176-րդ, 242-րդ, 286-րդ, 287-րդ, 296-րդ, 331-րդ, 454-րդ, 455-րդ և 520-րդ դիրքերը հանել:

Պաշտոնական հրապարակման օրը 4 մայիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։