ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«12» մայիսի 2023 թվականի N 56-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 33-րդ հոդվածի առաջին մասով, 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.
1. Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 129-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված NN 2, 3 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1-3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
կողմ (13) դեմ (0) ձեռնպահ (0)
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
ԼՈՒՍԻՆԵ ԵՐԻՑՅԱՆ
ԳՈՌ ՄԱՐԿՈՍՅԱՆ
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ՊԱՊԱՆՅԱՆ
ՎԱՐՍԵՆԻԿ ԲԼԵՅԱՆ
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՔՅԱԼՈ ՀԱՍՈՅԱՆ
ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԳՐԻՇԱ ԿՈԲԱԼՅԱՆ
Համայնքի ղեկավար` Ն. ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
2023 թ. մայիսի 12
գ. Ջրվեժ
Հավելված 1
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ
համայնքի ավագանու 2023 թվականի
մայիսի 12-ի N 56-Ն որոշման
Հավելված 2
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ
համայնքի ավագանու 2023 թվականի
մայիսի 12-ի N 56-Ն որոշման
Հավելված 3
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ
համայնքի ավագանու 2023 թվականի
մայիսի 12-ի N 56-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2023 թվական: