Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱԿՏԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 դեկտեմբերի 2022 թվականի թիվ 191 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱԿՏԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի տեսակների տեղեկագիրքը (այսուհետ՝ տեղեկագիրք)։

2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։

3. Սահմանել, որ՝

տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

տեղեկագիրքը կիրառվում է Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման դեպքում՝ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացները Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող՝ Միության մարմինների ակտերին համապատասխան.

տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող տեղեկագրքերից և դասակարգիչներից մանրամասնեցված տեղեկություններ ձևավորելիս։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Մ. Մյասնիկովիչ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի՝ 2022 թվականի

դեկտեմբերի 6-ի թիվ 191 որոշմամբ

ՏԵՂԵԿԱԳԻՐՔ

Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի տեսակների

I. Մանրամասնեցված տեղեկություններ տեղեկագրքից

Ակտի տեսակի ծածկագիրը Ակտի տեսակի անվանումը

10000 Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտ

11000 Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտ

11001 Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշում

11002 Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրություն

11003 Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանձնարարագիր

12000 Եվրասիական միջկառավարական խորհրդի ակտ

12001 Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշում

12002 Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրություն

12003 Եվրասիական միջկառավարական խորհրդի հանձնարարագիր

13000 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտ

13100 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ակտ

13101 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշում

13102 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրություն

13103 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հանձնարարական

13104 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հանձնարարագիր

13200 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ակտ

13201 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշում

13202 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կարգադրություն

13203 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարական

14000 Եվրասիական տնտեսական միության դատարանի ակտ

14001 Եվրասիական տնտեսական միության դատարանի որոշում

14002 Եվրասիական տնտեսական միության դատարանի որոշում

14003 Եվրասիական տնտեսական միության դատարանի խորհրդատվական եզրակացություն

14100 Եվրասիական տնտեսական միության դատարանի մեծ կոլեգիայի ակտ

14101 Եվրասիական տնտեսական միության դատարանի մեծ կոլեգիայի որոշում

14102 Եվրասիական տնտեսական միության դատարանի մեծ կոլեգիայի վճիռ

14103 Եվրասիական տնտեսական միության դատարանի մեծ կոլեգիայի խորհրդատվական եզրակացություն

14200 Եվրասիական տնտեսական միության դատարանի կոլեգիայի ակտ

14201 Եվրասիական տնտեսական միության դատարանի կոլեգիայի որոշում

14202 Եվրասիական տնտեսական միության դատարանի կոլեգիայի վճիռ

14300 Եվրասիական տնտեսական միության դատարանի վերաքննիչ պալատի ակտ

14301 Եվրասիական տնտեսական միության դատարանի վերաքննիչ պալատի որոշում

14302 Եվրասիական տնտեսական միության դատարանի վերաքննիչ պալատի վճիռ

20000 Միասնական տնտեսական տարածքի և Մաքսային միության մարմնի ակտ

21000 Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի ակտ

21001 Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի որոշում

22000 Մաքսային միության հանձնաժողովի ակտ

22001 Մաքսային միության հանձնաժողովի որոշում

23000 Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի վճիռ

II. Տեղեկագրքի անձնագիրը

թիվ ը/կ Տարրի նշագիրը Նկարագրությունը

1 2 3

1 Ծածկագիրը 1040

2 Տիպը 1՝ տեղեկագիրք

3 Անվանումը Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի տեսակների տեղեկագիրք

4 Հապավումը ՄԱՏՏ

5 Նշագիրը ՄՏ 040-2022 (խմբ. 1)

6 Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 191 որոշում

7 Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 191 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից

8 Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները -

9 Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը -

10 Օպերատորը (օպերատորները) Եվրասիական տնտեսական հանձնաժողով

11 Նշանակությունը տեղեկագիրքը նախատեսված է այն ակտերի և այլ փաստաթղթերի տեսակների մասին տեղեկությունների համակարգման և ծածկագրման համար, որոնք Եվրասիական տնտեսական միության մարմինների կողմից ընդունվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան իրենց տրված լիազորությունների շրջանակներում

12 Անոտացիան (կիրառության ոլորտը) էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) ձևավորում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունն ապահովելու նպատակով․

Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի կազմում ընդգրկվող տեղեկագրքերի ու դասակարգիչների գործողության սկիզբը (ավարտը) կանոնակարգող՝ Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի տեսակների մասին տեղեկատվության տրամադրում

13 Առանցքային բառերը ակտ, Եվրասիական տնտեսական միություն, Եվրասիական տնտեսական միության մարմին, Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի մարմին, Մաքսային միություն և Միասնական տնտեսական տարածք

14 Ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները բոլոր ոլորտները

15 Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը 2՝ տեղեկագիրքը չունի միջազգային (միջպետական, տարածաշրջանային) անալոգներ

16 Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը 2՝ տեղեկագիրքը չունի անալոգներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում

17 Համակարգման (դասակարգման) մեթոդը 1՝ համակարգման հաջորդական մեթոդ

18 Վարման մեթոդիկան 1՝ տեղեկագրքի վարման կենտրոնացված մեթոդիկա:

Տեղեկագրքի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում են օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան:

Արժեքը հանելու դեպքում տեղեկագրքի գրառումը նշվում է որպես չգործող հանելու օրվանից՝ նշելով տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները: Տեղեկագրքի ծածկագրերը եզակի են, տեղեկագրքի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործում չի թույլատրվում

19 Կառուցվածքը տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) ներկայացված է սույն տեղեկագրքի III բաժնում

20 Տվյալների գաղտնիության աստիճանը տեղեկագրքից տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն

21 Վերանայման սահմանված պարբերականությունը սահմանված չէ

22 Փոփոխությունները -

23 Տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին կատարված հղումը տեղեկագրքից մանրամասնեցված տեղեկությունները ներկայացված են սույն տեղեկագրքի I բաժնում

24 Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակելը

III. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը

1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։

2. Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը ներկայացված են աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (վանդակները).

«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի հերթական համարը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.

«վավերապայմանի արժեքի տիրույթը»՝ վավերապայմանի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստը.

«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.

«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակությունը.

(վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):

3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը.

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..*՝ տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n >1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):

Աղյուսակ

Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը

Վավերապայմանի անվանումը Վավերապայմանի արժեքի տիրույթը Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները Բազմ.

1. Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակը որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1..*

1.1. Ակտի տեսակի ծածկագիրը պայմանանշանների տողը։ Ձևանմուշը՝ \d{5} ծածկագրային նշագիրը ձևավորում է սերիական-հաջորդական մեթոդով 1

1.2. Ակտի տեսակի անվանումը պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 250 անվանումը ձևավորվում է ռուսերենով կազմված տեքստի տեսքով 1

1.3. Եվրասիական տնտեսական միության մարմնի ծածկագիրը պայմանանշանների տող։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 20 ծածկագրային նշագիրը՝ Եվրասիական տնտեսական միության մարմինների, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության ու կառավարման մարմինների, ինչպես նաև դրանց կողմից լիազորված կազմակերպությունների տեղեկագրքին համապատասխան 0..1

1.4. Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկություններ որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1

1.4.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին կամ փոփոխությունների կատարման ամսաթվին 1

1.4.2. Գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկություններ որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1

1.4.2.1. Ակտի տեսակը պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշը՝ \d{5} Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը 1

1.4.2.2. Ակտի համարը պայմանանշանների տող։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 50 համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին 1

1.4.2.3. Ակտի ամսաթիվը ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1.4.3. Գործողության ավարտի ամսաթիվը ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին 0..1

1.4.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 0..1

1.4.4.1. Ակտի տեսակը պայմանանշանների նորմալացված տող։ Ձևանմուշը՝ \ Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը 1

1.4.4.2. Ակտի համարը պայմանանշանների տող։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 50 համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին 1

1.4.4.3. Ակտի ամսաթիվը ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին 1

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։