ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2022 թվականի թիվ 185 քաղ. Մոսկվա
ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԵՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող այն ոլորտների տեղեկագիրքը, որոնց շրջանակներում Եվրասիական տնտեսական միության մարմիններին տրամադրվել են լիազորություններ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան (այսուհետ՝ տեղեկագիրք)։
2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
3. Սահմանել, որ տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ Վ. Նազարենկո
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի
նոյեմբերի 29-ի թիվ 185 որոշմամբ
ՏԵՂԵԿԱԳԻՐՔ
այն ոլորտների, որոնց շրջանակներում Եվրասիական տնտեսական միության մարմիններին տրամադրվել են լիազորություններ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան
I. Մանրամասնեցված տեղեկությունները տեղեկագրքից
Ոլորտի ծածկագիրը Ոլորտի անվանումը
1000 Բոլոր ոլորտները
0010 Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում
0020 Մաքսային կարգավորում
0030 Տեխնիկական կանոնակարգում
0040 Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ
0041 Սանիտարական միջոցառումներ
0042 Անասնաբուժասանիտարական միջոցառումներ
0043 Կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ
0050 Ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրում ու բաշխում
0060 Երրորդ երկրների նկատմամբ առևտրային ռեժիմների սահմանում
0070 Արտաքին ու փոխադարձ առևտրի վիճակագրություն
0080 Մակրոտնտեսական քաղաքականություն
0090 Մրցակցային քաղաքականություն և հակամենաշնորհային կարգավորում
0100 Արդյունաբերական և գյուղատնտեսական սուբսիդիաներ
0110 Էներգետիկ քաղաքականություն
0120 Բնական մենաշնորհներ
0130 Պետական և (կամ) մունիցիպալ գնումներ
0140 Ծառայությունների փոխադարձ առևտուր և ներդրումներ
0150 Տրանսպորտ ու փոխադրումներ
0160 Արժութային քաղաքականություն
0170 Մտավոր սեփականություն
0180 Աշխատանքային միգրացիա
0190 Ֆինանսական շուկաներ
0191 Բանկային ոլորտ
0192 Ապահովագրական ոլորտ
0193 Արժութային շուկա
0194 Արժեթղթերի շուկա
0200 Արդյունաբերական քաղաքականություն
0210 Ագրոարդյունաբերական համալիր
0211 Գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառություն
0214 Տոհմային արտադրանքի արտադրություն
0215 Տոհմային արտադրանքի շրջանառություն
0220 Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ և տեղեկատվական փոխգործակցություն
0230 Սպառողների իրավունքների պաշտպանություն
0240 Դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառություն
0241 Դեղամիջոցների շրջանառություն
0242 Բժշկական արտադրատեսակների շրջանառություն
0250 Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում
0260 Իրավական կարգավորում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների հետագծելիության մեխանիզմի գործունեությունն ապահովելու նպատակով
0270 Իրավական կարգավորում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակներ) էլեկտրոնային անձնագրերի և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործունեությունն ապահովելու նպատակով
0990 Այլ ոլորտներ
II. Տեղեկագրքի անձնագիրը
Համարը՝
ը/կ Տարրի նշագիրը Նկարագրությունը
1 2 3
1 Ծածկագիրը 1038
2 Տիպը 1՝ տեղեկագիրք
3 Անվանումը այն ոլորտների տեղեկագիրքը, որոնց շրջանակներում Եվրասիական տնտեսական միության մարմիններին տրամադրվել են լիազորություններ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան
4 Հապավումը ՊՄԼՏՈՏ
5 Նշագիրը ԵՄ 038-2022 (խմբ. 1)
6 Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի նոլեմբերի 29-ի թիվ 185 որոշում
7 Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 185 որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը
8 Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները -
9 Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը -
10 Օպերատորը (օպերատորները) Եվրասիական տնտեսական հանձնաժողով
11 Նշանակությունը այն ոլորտների մասին տեղեկությունների համակարգում ու կոդավորում, որոնց շրջանակներում Եվրասիական տնտեսական միության մարմիններին տրամադրվել են լիազորություններ
12 Անոտացիան (կիրառության ոլորտը) Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման և վարման ապահովում՝ նշված համակարգի ռեսուրսների կազմում ներառվող տեղեկագրքերի և դասակարգիչների կիրառման ոլորտների մասին տեղեկություններ տրամադրելիս
13 Առանցքային բառերը Եվրասիական տնտեսական միություն, միջազգային պայմանագիր, Եվրասիական տնտեսական միության մարմին, իրավասության ոլորտ, լիազորություններ
14 Այն ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները բոլոր ոլորտները
15 Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը 2՝ տեղեկագիրքը չունի միջազգային (միջպետական, տարածաշրջանային) անալոգներ
16 Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը 2՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում տեղեկագիրքը չունի անալոգներ
17 Համակարգման (դասակարգման) մեթոդը 1՝ համակարգման հերթականության մեթոդը
18 Վարման մեթոդիկան 1՝ տեղեկագրքի վարման կենտրոնացված մեթոդիկա:
Տեղեկագրքի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում է օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան:
Արժեքը հանելու դեպքում տեղեկագրքի գրառումը նշվում է որպես չգործող հանելու օրվանից՝ նշելով տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները: Տեղեկագրքի ծածկագրերը եզակի են, տեղեկագրքի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործում չի թույլատրվում
19 Կառուցվածքը տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) բերված է սույն տեղեկագրքի III բաժնում
20 Տվյալների գաղտնիության աստիճանը տեղեկագրքի տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն
21 Վերանայման սահմանված պարբերականությունը սահմանված չէ
22 Փոփոխությունները -
23 Հղում՝ տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին տեղեկագրքից մանրամասնեցված տեղեկությունները բերված են սույն տեղեկագրքի I բաժնում
24 Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակում
III. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը
1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։
2. Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը բերված են աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝
«վավերապայմանի անվանում»՝ վավերապայմանի հերթական համարը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.
«վավերապայմանի արժեքի տիրույթ»՝ վավերապայմանի իմաստը (իմաստաբանական նշանակությունը) պարզաբանող տեքստը.
«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոններ»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.
«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):
3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).
1..*՝ տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1)․
n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):
Աղյուսակ
Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը
Վավերապայմանի անվանումը Վավերապայմանի արժեքի տիրույթը Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները Բազմ.
1. Այն ոլորտը, որի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության մարմիններին տրամադրվել են լիազորություններ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1..*
1.1. Ոլորտի ծածկագիրը պայմանանշանների տողը։
Ձևանմուշը՝ \d{4} ծածկագրային նշագիրը ձևավորվում է սերիական-հերթական մեթոդով 1
1.2. Ոլորտի անվանումը պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 250 անվանումը ձևավորվում է ռուսերեն տեքստի տեսքով 1
1.3. Տեղեկություններ տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1
1.3.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին կամ փոփոխությունների կատարման ամսաթվին 1
1.3.2. Տեղեկություններ գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 1
1.3.2.1. Ակտի տեսակի ծածկագիրը պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5} Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը 1
1.3.2.2. Ակտի համարը պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 50 համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին 1
1.3.2.3. Ակտի ամսաթիվը ամսաթիվը՝ ԳՕՍՏ-ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին 1
1.3.3. Գործողության ավարտի ամսաթիվը ամսաթիվը՝ ԳՕՍՏ-ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին 0..1
1.3.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով 0..1
1.3.4.1. Ակտի տեսակի ծածկագիրը պայմանանշանների նորմալացված տողը։
Ձևանմուշը՝ \d{5} Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը 1
1.3.4.2. Ակտի համարը պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 50 համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին 1
1.3.4.3. Ակտի ամսաթիվը ամսաթիվը՝ ԳՕՍՏ-ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին 1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: