Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2022 թվականի թիվ 187 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի առաջին պարբերությանը և 4-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ Վ. Նազարենկո

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի

նոյեմբերի 29-ի թիվ 187 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 112 որոշմամբ հաստատված՝ Տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակի), ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի (էլեկտրոնային անձնագրերի) ձևակերպումն իրականացնող Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) և տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակի), ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակներ արտադրող կազմակերպությունների միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի 5-րդ կետի «դ» ենթակետում և 7-րդ կետի «գ» ենթակետում «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 122 որոշմամբ հաստատված՝ Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի աշխատանքի կարգի 21-րդ կետի «ա» ենթակետում «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։