Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏՈԿՈՍՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 մայիսի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 05004107

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

13 ապրիլի 2004 թ.

ք. Երևան N 89-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏՈԿՈՍՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, ինչպես նաև 37-րդ հոդվածի 4-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պահուստավորված գումարների դիմաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վճարվող տոկոսները սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հաշվարկել տարեկան 3 տոկոս դրույքով` հիմք ընդունելով տարին 365 օր:

2. Փաստացի պահուստավորված գումարը պարտադիր պահուստավորման ենթակա գումարին գերազանցելու դեպքում տոկոսները վճարել պարտադիր պահուստավորման ենթակա գումարի դիմաց:

3. Սահմանել, որ պահուստավորված գումարների դիմաց հաշվարկված տոկոսները մուտքագրվում են բանկի թղթակցային հաշվին` վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվության ստացման օրվանից չորս բանկային օրվա ընթացքում:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Տ. Սարգսյան

2004 թ. ապրիլի 15

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։