Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 009/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (ՄՄ ՏԿ 009/2011) ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2022-12-11-ից մինչև 2023-06-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-06-11Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 նոյեմբերի 2022 թվականի թիվ 167 քաղ. Մոսկվա

ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 009/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (ՄՄ ՏԿ 009/2011) ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու և այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը:

2. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 27-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Մաքսային միության «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև Մաքսային միության «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառման և կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» թիվ 237 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 16-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառման և կատարման ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 86 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 26-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառման և կատարման ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 273 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14 -ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառման և կատարման ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 26 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 17-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 43 որոշումը.

2017 թվականի հուլիսի 11-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 237 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 82 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 24-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 117 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մայիսի 21-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 79 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 156 որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ Վ. Նազարենկո

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի նոյեմբերի 8-ի

թիվ 167 որոշմամբ

ԾՐԱԳԻՐ

կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառելու և կատարելու և այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)

Համարը՝ ը/կ ՍՄԴ ծածկագիրը Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը․ Աշխատանքների տեսակները Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը Մշակման ժամկետները Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ պատասխանատու մշակողը

սկիզբը ավարտը

1 2 3 4 5 6 7

1 71.100.70 Կրեմներ կոսմետիկական․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ․

ԳՕՍՏ 31460-2012-ում փոփոխությունների կատարում 5-րդ հոդվածի 3-6-րդ կետեր 2025 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն

2 71.100.70 Դեկորատիվ կոսմետիկայի արտադրանք՝ յուղամոմային հիմքով․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ․

ԳՕՍՏ 31649-2012-ում փոփոխությունների կատարում 5-րդ հոդվածի 3-6-րդ կետեր 2025 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն

3 71.100.70 Օծանելիքակոսմետիկական արտադրանք՝ աերոզոլային փաթեթվածքով․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ․

ԳՕՍՏ 31677-2012-ում փոփոխությունների կատարում 5-րդ հոդվածի 3-6-րդ կետեր 2025 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն

4 71.100.70 Արտադրանք օծանելիքային՝ հեղուկ․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ․

ԳՕՍՏ 31678-2012-ում փոփոխությունների կատարում 5-րդ հոդվածի 3-6-րդ կետեր 2025 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն

5 71.100.70 Արտադրանք կոսմետիկական՝ հեղուկ․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ:

ԳՕՍՏ 31679-2012-ում փոփոխությունների կատարում 5-րդ հոդվածի 3-6-րդ կետեր 2025 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն

6 71.100.70 Արտադրանք կոսմետիկական՝ սափրվելու համար․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ․

ԳՕՍՏ 31692-2012-ում փոփոխությունների կատարում 5-րդ հոդվածի 3-6-րդ կետեր 2025 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն

7 71.100.70 Արտադրանք կոսմետիկական՝ եղունգների խնամքի համար․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ․

ԳՕՍՏ 31693-2012-ում փոփոխությունների կատարում 5-րդ հոդվածի 3-6-րդ կետեր 2025 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն

8 71.100.70 Գելեր կոսմետիկական․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ․

ԳՕՍՏ 31695-2012-ում փոփոխությունների կատարում 5-րդ հոդվածի 3-6-րդ կետեր 2025 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն

9 71.100.70 Արտադրանք կոսմետիկական՝ հիգիենիկ, լվացող․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ․

ԳՕՍՏ 31696-2012-ում փոփոխությունների կատարում 5-րդ հոդվածի 3-6-րդ կետեր 2025 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն

10 71.100.70 Դեկորատիվ կոսմետիկայի արտադրանք՝ էմուլսիայի հիմքով․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ․

ԳՕՍՏ 31697-2012-ում փոփոխությունների կատարում 5-րդ հոդվածի 3-6-րդ կետեր 2025 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն

11 71.100.70 Արտադրանք կոսմետիկական՝ փոշենման և կոմպակտ․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ․ ԳՕՍՏ 31698-2013-ում փոփոխությունների կատարում 5-րդ հոդվածի 3-6-րդ կետեր 2026 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

12 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական․ Տեղեկատվություն սպառողի համար․ Ընդհանուր պահանջներ․

ԳՕՍՏ 32117-2013-ում փոփոխությունների կատարում 5-րդ հոդվածի 9-րդ կետ 2026 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

13 71.100.70 Բնական և օրգանական օծանելիքակոսմետիկական արտադրանք և բաղադրամասեր․ Նույնականացման ձեռնարկ և չափորոշիչներ․ Մաս 1. Բաղադրամասերի սահմանումներ․ ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 16128-1:2016-ի հիման վրա 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր 2018 թվական 2022 թվական Ռուսաստանի Դաշնություն

14 71.100.60 Եթերայուղեր․ Փաթեթավորման, անհրաժեշտ պայմանների ստեղծման և պահպանման հիմնական կանոնները․

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO/TS 210:2014-ի հիման վրա 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ կետեր 2025 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն

15 71.100.60 Եթերայուղեր․ Տարաների պիտակավորման և մակնշման հիմնական կանոններ․ ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO/TS 211:2014-ի հիման վրա 5-րդ հոդվածի 9-րդ կետ 2026 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

16 71.100.60 Եթերայուղեր․ Անվանացանկ․

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 4720:2009-ի հիման վրա 2-րդ և 3-րդ հոդվածներ 2026 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

17 71.100.60 Եթերայուղեր․ Անվանացանկում կիրառվող սկզբունքները․ ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 3218:2014-ի հիման վրա 2-րդ և 3-րդ հոդվածներ 2026 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

18 71.100.60 Բնական բուրավետիչ հումք․ Եզրույթներ և սահմանումներ․

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 9235:2013-ի հիման վրա 3-րդ հոդված 2026 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

19 71.100.60 Եղեսպակ դեղատուի (Salvia oficinalis L.) եթերայուղ․

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 9909:1997-ի հիման վրա 5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր 2026 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

20 71.100.60 Զոպայի (Hyssop officinalis L. ssp. officinalis) եթերայուղ. Տեխնիկական պայմաններ.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 9841:2013-ի հիման վրա 5-րդ հոդվածի 3-6-րդ և 8-րդ կետեր 2026 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

21 71.100.60 Դառնահամ ֆենխելի (Foeniculum vulgare Mill. ssp. vulgare var. vulgare) եթերայուղ. Տեխնիկական պայմաններ.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 17412:2007-ի հիման վրա 5-րդ հոդվածի 3-6-րդ և 8-րդ կետեր 2026 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

22 71.100.60 Թարխունի (Artemisia dracunculus L.) եթերայուղ․ Տեխնիկական պայմաններ․ ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 10115:2013-ի հիման վրա 5-րդ հոդվածի 3-6-րդ և 8-րդ կետեր 2026 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

23 71.100.60 Եթերայուղեր․ Պերօքսիդային թվի որոշում․

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 18321:2015-ի հիման վրա 5-րդ հոդվածի 2-րդ կետ, թիվ 2 հավելված 2018 թվական 2022 թվական Ռուսաստանի Դաշնություն

24 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական․

Մեթիլ, էթիլ, n-պրոպիլ և իզոպրոպիլ սպիրտի որոշման գազաքրոմատագրական մեթոդ․ ԳՕՍՏ-ի մշակում` ԳՕՍՏ 29188.6-91-ի հիման վրա 5-րդ հոդվածի 2-րդ կետ 2026 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

25 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական․ Հայտագրված սպառողական հատկությունների մասով սպառողի համար տեղեկատվության հիմնավորվածության ընդհանուր չափանիշներ․ ԳՕՍՏ 33488-2015-ում փոփոխությունների կատարում 6-րդ հոդված 2026 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

26 71.100.70 Օծանելիքակոսմետիկական արտադրանք․ Բնական և օրգանական կոսմետիկական բաղադրամասերի համար տեխնիկական սահմանումների և չափանիշների ձեռնարկ․ Մաս 2. Բաղադրամասերի և արտադրանքի չափանիշներ․ ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 16128-2:2017-ի հիման վրա 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր 2025 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն

27 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական․ Անվտանգության թունաբանական և լաբորատոր կլինիկական ցուցանիշների գնահատման մեթոդներ․

ԳՕՍՏ 32893-2014-ի վերանայում՝ հաշվի առնելով МР 1.1.0120-18-ը և МР 1.1.0121-18-ը 5-րդ հոդվածի 6-րդ կետ 2026 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

28 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական․ Բաղադրիչների թունաբանական բնութագրերի անալիզի հիման վրա թունաբանական ցուցանիշների գնահատման ղեկավար ցուցումներ․

ԳՕՍՏ-ի մշակում 5-րդ հոդվածի 6-րդ կետ 2021 թվական 2022 թվական Ռուսաստանի Դաշնություն

29 71.040.10,

13.020.01 Մարդու օրգանիզմի վրա քիմիական նյութերի ազդեցության հետազոտության մեթոդներ․ Մաշկային զգայունացում՝ ուղղակի պեպտիդային ռեակտիվության անալիզ․

ԳՕՍՏ-ի մշակում՝ OECD TG 442с (2015)-ի հիման վրա 5-րդ հոդվածի 6-րդ կետ 2021 թվական 2022 թվական Բելառուսի Հանրապետություն

30 71.040.10,

13.020.01 Մարդու օրգանիզմի վրա քիմիական նյութերի ազդեցության հետազոտության մեթոդներ․ Մաշկային զգայունացում՝ in vitro․ ARE-Nrf2 լյուցիֆերազայի փորձարկման մեթոդ․

ԳՕՍՏ-ի մշակում՝ OECD TG 442d (2018)-ի հիման վրա 5-րդ հոդվածի 6-րդ կետ 2021 թվական 2022 թվական Բելառուսի Հանրապետություն

31 61.020,

71.100.70,

97.160 Արտադրանք օծանելիքակոսմետիկական․ Կոսմետիկական տեքստիլ․

ԳՕՍՏ-ի մշակում՝ CEN/TR 15917:2009-ի հիման վրա 5-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ կետեր 2026 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

32 71.100.40,

07.100.40 Արտադրանք օծանելիքակոսմետիկական․ Մանրէաբանություն․ Կոսմետիկական արտադրանքի հակամանրէային պաշտպանության գնահատում․

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 11930:2019-ի հիման վրա, և ԳՕՍՏ ISO 11930-2014-ի վերանայում 5-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետեր 2026 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

33 71.100.70,

01.040.71 Արտադրանք օծանելիքակոսմետիկական․ Հիդրոլատների օրգանական ինդեքսի հաշվարկ․ Տեղեկատու տեղեկություններ՝ ISO 16128-2-ի համար․

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO/TR 23199:2019-ի հիման վրա 5-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ կետեր, 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր 2021 թվական 2023 թվական Ռուսաստանի Դաշնություն

34 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական․ Եզրույթներ․ Լուծամզուքի գոլորշիացման մեթոդներ և օրգանական ցուցանիշների հաշվարկ․ Տեղեկատվական տեղեկություններ՝ ԻISO Օ 16128-2-ի կիրառման համար․

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO/TR 22582:2019-ի հիման վրա 5-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ կետեր, 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր 2021 թվական 2023 թվական Ռուսաստանի Դաշնություն

35 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական․ Արևից պաշտպանվելու փորձարկումների մեթոդներ․ Կենդանի օրգանիզմների վրա (in vivo) արևապաշտպան գործոնի (SPF) որոշում․

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 24444:2019-ի հիման վրա, և ԳՕՍՏ ISO 24444-2013-ի վերանայում 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր 2026 թվական 2027 թվական Ռուսաստանի Դաշնություն

36 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական․ Անալիտիկ մեթոդներ․ Գլոբալ մոտեցման մշակում՝ քանակական վերլուծական մեթոդների ստուգման համար․

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO/TS 22176:2020-ի հիման վրա 5-րդ հոդվածի

2-րդ, 5-րդ և 7-րդ կետեր 2021 թվական 2023 թվական Բելառուսի Հանրապետություն

37 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական․ Արևից պաշտպանվելու փորձարկումների մեթոդներ․ Ջուրն ընկղմելու մեթոդ՝ ջրակայունության որոշման համար․

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 16217:2020-ի հիման վրա 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր 2025 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն

38 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական․ Արևից պաշտպանվելու փորձարկումների մեթոդներ․ Ջրակայունության տոկոսի որոշում․ ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 18861:2020-ի հիման վրա 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր 2025 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն

39 71.100.40,

07.100.40 Արտադրանք օծանելիքակոսմետիկական․ Մանրէաբանություն․ Ներծծված կամ զետեղված արտադրանքի մանրէաբանական հսկողություն․Անձեռոցիկներ և դիմակներ․

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 21322:2020-ի հիման վրա 5-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետեր 2021 թվական 2023 թվական Բելառուսի Հանրապետություն

40 71.100.70,

97.170 Արտադրանք օծանելիքակոսմետիկական․ Ատամների սպիտակեցման միջոցներ․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ․

ISO 28399:2020-ի հիման վրա ԳՕՍՏ 34436-2018-ում փոփոխությունների կատարում 5-րդ հոդվածի 3-6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր 2021 թվական 2023 թվական Բելառուսի Հանրապետություն

41 71.100.70,

71.040.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական․ Ալերգենների անալիզի մեթոդներ․ Արոմատիկ կոմպոզիցիաների բաղադրությունում 57 հավանական ալերգենների ընդլայնված ցանկի քանակական գնահատական՝ գազային քրոմատագրման և զանգվածասպեկտրաչափության օգնությամբ․

ԳՕՍՏ EN 16274-2018-ի վերանայում և ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 16274:2021-ի հիման վրա 5-րդ հոդվածի 2.2-րդ և 7-րդ կետեր 2023 թվական 2025 թվական Բելառուսի Հանրապետություն

42 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական․ Անալիտիկ մեթոդներ․ Կոսմետիկական արտադրանքի մեջ ծանր մետաղների հետքերի որոշում՝ 1СР/ MS մեթոդի կիրառմամբ․

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 21392:2021-ի հիման վրա 5-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ և 7-րդ կետեր 2023 թվական 2025 թվական Բելառուսի Հանրապետություն

43 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական․ ISO 16128-1-ին և ISO 16128-2-ին համապատասխան՝ արտադրանքի բաղադրամասերի և բնութագրերի մասին հաճախակի տրվող հարցերի պատասխաններ․

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO/TR 23750:2021-ի հիման վրա 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր 2024 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն

44 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական․ Փաթեթավորում, մակնշում, տրանսպորտային փոխադրում և պահպանում․

ԳՕՍՏ 28303-2017-ում փոփոխությունների կատարում 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ կետեր 2023 թվական 2025 թվական Բելառուսի Հանրապետություն

45 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական՝ հեղուկ․ Փաթեթավորում, մակնշում, տրանսպորտային փոխադրում և պահպանում․ ԳՕՍՏ 27429-2017-ում փոփոխությունների կատարում 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ կետեր 2023 թվական 2025 թվական Բելառուսի Հանրապետություն

46 71.100.70 Օծանելիքակոսմետիկական արտադրանք՝ արևապաշտպան․ А սպեկտրի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանիչ գործոնի մեծության in vitro որոշման մեթոդ․ ԳՕՍՏ ISO 24443-2016-ի վերանայում և ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 24443:2021-ի հիման վրա 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր 2023 թվական 2025 թվական Բելառուսի Հանրապետություն

47 71.100.70 Արտադրանք օծանելիքակոսմետիկական․ Անվտանգության լաբորատոր կլինիկական ցուցանիշների որոշման և գնահատման մեթոդներ․ ԳՕՍՏ 33483-2015-ում փոփոխությունների կատարում 5-րդ հոդվածի 6-րդ կետ 2023 թվական 2025 թվական Բելառուսի Հանրապետություն

48 11.080.20,

71.100.35 Միջոցներ ախտահանող՝ քիմիական և հականեխիչ․ Բակտերիցիդ (ներառյալ Legionella-ն), միկոբակտերիցիդ, սպորիցիդ, ֆունգիցիդ և վիրուցիդ (ներառյալ բակտրիոֆագերը) ակտիվությունը որոշելու համար օգտագործվող թեստ-օրգանիզմների կոնսերվացում․

ԳՕՍՏ EN 12353-2016-ի վերանայում և ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 12353:2021-ի հիման վրա 5-րդ հոդվածի 4-րդ կետ 2023 թվական 2025 թվական Բելառուսի Հանրապետություն

49 71.040.10,

13.020.01 Մաշկի զգայունության in vitro մեթոդներ՝ մաշկի զգայունության անբարենպաստ արդյունքի ճանապարհին դենդրիտային բջիջների ակտիվացման առանցքային իրադարձության համար:

ԳՕՍՏ-ի մշակում՝ OECD TG 442Е (2018)-ի հիման վրա 5-րդ հոդվածի 6-րդ կետ 2023 թվական 2025 թվական Ռուսաստանի Դաշնություն

50 71.040.10,

13.020.01 Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության հետազոտության մեթոդներ․ Մաշկի զգայունությանը ներկայացվող որոշակի մոտեցումներ․

ԳՕՍՏ-ի մշակում՝ OECD TG 497 (2021)-ի հիման վրա 5-րդ հոդվածի 6-րդ կետ 2023 թվական 2025 թվական Ռուսաստանի Դաշնություն

51 71.040.10,

13.020.01 Մաշկի զգայունության որոշում՝ in vitro մեթոդներով․

ԳՕՍՏ-ի մշակում՝ 2021 թվականի հոկտեմբերի 10-ի՝ «Մաշկի զգայունացում» ЕСНА հանձնարարականների հիման վրա 5-րդ հոդվածի 6-րդ կետ 2023 թվական 2026 թվական Ռուսաստանի Դաշնություն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։